Ինչպես անդամագրվել

7. ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
7.1. Միության անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք,ով մասնակցել է ԼՂՀ և ՀՀ պաշտպանությանը կամ աջակցել է այդ գործընթացին,ընդունում է միության կանոնադրությունը,սահմանված նպատակներն ու խնդիրները, ցանկանում մասնակցել նրա գործունեությանը:
7.2. Միությանն անդամագրվելը և միությունից դուրս գալը կամավոր է, բացի այն դեպքերից, երբ վարչության որոշմամբ միության անդամը հեռացվում է միությունից:
7.3. Միությանն անդամագրվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները համայնքային և տարածքային խորհուրդների միջոցով վարչություն են ներկայացնում դիմում : Դիմումին կից ներկայացվում է տեղեկանք ՝ մարտական գործողությունների մասնակցության կամ պաշտպանության գործընթացին աջակցելու վերաբերյալ՝ տրված զորամասի հրամանատարի կամ զինվորական կոմիսարի կողմից : Տեղեկանքը հաստատում է համապատասխան խորհրդի նախագահը:
7.4. Միության մեջ ընդունելու հարցը լուծում է միության վարչությունը : Միության անդամ ընդունելու մասին դիմումի մերժումը կարող է գանգատարկվել միության հանձնաժողովին:Միության անդամներին տրվում են միասնական նմուշի անդամատոմսեր:

7.5. Միության անդամները մուծում են ամենամսյա անդամավճար: