Հարգելի հայրենակից,
Մեր կայքէջի բացումը անհրաժեշտություն էր ու նոր հնարավորություն՝ ԱԱՄ գործունեությունը համակողմանի լուսաբանելու համար: Մեր հաղթանակը պետք է ամրապնդվի ամեն օր: Այդ նպատակով մեր կողմից իրականացվում են բազմաթիվ սոցիալական, ռազմական և հայրենասիրական ծրագրեր, որոնց հետ կարող եք ծանոթանալ մեր կայքէջում: Ցանկության դեպքում կարող եք Ձեր ներդրումն ունենալ մեր ծրագրերի իրականացման գործում:
Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կայքէջը էլ ավելի կամրապնդի Արցախի կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի ուժը միասնականության մեջ է:
Լավագույն մաղթանքներով՝
Սամվել Կարապետյան
Արցախի ազատամարտիկների միության նախագահ
ՊԲ գեներալ-մայոր