ԱԱՄ-ն ունի յուրահատուկ դերակատարություն. Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Արցախի ազատամարտիկների միություն և հանդիպել կազմակերպության ղեկավարության ու մի խումբ անդամների հետ՝ միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, սահմաններում տիրող իրավիճակին, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:

Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի ազատամարտիկների միությունն ունի յուրահատուկ դերակատարություն մեր երկրի հասարակական դաշտում՝ արժևորելով կարևոր հարցերի շուրջ կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկումները: