Հաճելի ձեռնարկում

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ավանդույթի համաձայն Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ մի հետաքրքիր նախաձեռնությամբ ,որի իրականացնողներն էին միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական թևի անդամները: Վերջիններս Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի հանձնարարությամբ ծաղիկներ նվիրեցին մայրաքաղաքի փողոցներում հանդիպած կանանց ու աղջիկներին և միության անունից շնորհավորեցին նրանց տոն օրը:

Հայրենյաց պաշտպանները եղան նաև Ստեփանակերտի ծննդատանը:Մատուցված անակնկալը որքան անսպասելի,այնքան էլ հաճելի էր և մայրության հրճվանքն ապրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների և ծննդատան բուժանձնակազմի համար:Հարկ է նշել,որ այսօրինակ նախաձեռնությամբ հայրենյաց պաշտպանները հանդես են գալիս ոչ առաջին անգամ, ինչը թույլ է տալիս ասելու,որ կանայք ու աղջիկներրը մշտապես գտնվում են Արցախի ազատամարտիկների միության ուշադրության կենտրոնում:Ինչ խոսք, գարնանային տոնը նոր իմաստ ստացավ և կանանց ու աղջիկներին գարնան շունչը զգացնել տվեց ոչ միայն զարթոնք ապրող բնությունը,այլև Արցախի ազատամարտիկների միության վարչության նախաձեռնությունը: