Այցելություն զորամասեր

Արցախի ազատամարտիկների միության գործունեության կարևոր ուղղություններից մեկն էլ պարբերաբար պաշտպանության բանակի զորամիավորումներ,ստորաբաժանումներ այցելելն է: Ապրիլի 12-ին միության մի շարք անդամներ եղան տարբեր զորամիավորումներում, արցախյան շարժման 30-ամյակի,արցախյան գոյամարտի ու  ապրիլյան առճակատման  վերաբերյալ զրուցեցին զինվորների հետ:Սա մի գործընթաց է,որն ունի տարիների պատմություն և իրականացվում է հայրենիքը սիրող զինվորի սրտի կանչով: Զինվորների համար առանձնապես կարևոր է ազատամարտիկների ջերմ վերաբերմունքը, ինչը  նշանակալից  գործոն է մարտական ոգին միշտ բարձր պահելու համար:Ազատամարտիկի անունը նրանց համար միշտ վեհ ու բարձր է բոլոր կոչումներից, և կարող ենք առանց վերապահման ասել, որ նախաձեռնությունն  ուսանելի էր երկուստեք :

Ազատամարտիկները զինվորներին հրաժեշտ տվեցին այն համոզմունքով,որ ներկայիս սերունդը անհրաժեշտության դեպքում,ինչպես ապրիլան պատերազմի ժամանակ,  այնպես էլ այսուհետ  պատվով է կատարելու իր առջև դրված մարտական խնդիրները: