Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը Արցախի հերոս Ժաննա Գալստյանի ծննդյան օրվա առթիվ

Արցախի ազատամարտիկների միության  վարչության նախագահ, գեներալ մայոր Սամվել

Կարապետյանի շնորհավորական ուղերձը  Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ , Ազգային ժողովի պատգամավոր, Աժ պաշտպանության, անվտանգության, օրինապահության  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,պահեստազորի գնդապետ, ԱԱՄ վարչության անդամ Ժաննա  Գեորգիի  Գալստյանի ծննդյան օրվա առթիվ:

Հարգարժան Ժաննա Գեորգիի

Քաջության ու մարդկային վսեմ բնավորության շնորհիվ Դուք մշտապես վայելել և այսօր էլ շարունակում եք վայելել մեր ժողովրդի սերն ու համակրանքը, առաքինի և նպատակամետ քայլերով նպաստելով Հայրենիքի զորացմանը, այսօրվա և վաղվա հաղթանակների կերտման  սուրբ գործին:

Բացառիկ և ծանրկշիռ ավանդ ունենալով Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ՝ Դուք այսօր էլ շարունակում եք Ձեր հայրենանվեր գործունեությունը և նոր սերունդներին փոխանցում պայքարի հուրն ու ազատատենչ ոգին:

Ճշմարիտ էասված. «Մեր ժողովրդի ամենազորավոր զենքը միշտ էլ եղել է ոգին:Ամեն ճշմարիտ հերոս նախ ոգու հերոս է»: Ձեր իմաստալից կյանքով և քաջարի վարքով այսօր հպարտանում են ոչ միայն զինակից ընկերները,այլև երիտասարդները, որոնց համար Ձեր անցած մարտական ճանապարհը արիության դաս է և սխրագործության խորհրդանիշ:

Անգնահատելի է Ձեր դերակատարությունը  նաև Արցախի ազատամարտիկների միության վարչության նպատակների և ծրագրերի իրականացման գործում: Հայրենիքի հանդեպ ունեցած սերն է միշտ առաջնորդում Ձեզ և այն համոզմունքը,որ անցյալից դասեր առնելով ՝ պետք է ապավինենք միայն սեփական ուժերին  և կառուցենք ու զորացնենք մեր երկիրը:

Արցախի ազատամարտիկների միության վարչության և անձամբ  իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ՝ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում քաջ առողջություն, երջանկություն և նորանոր երազանքների իրականացում:

Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ
գեներալ-մայոր  Ս.Ջ. Կարապետյան