Այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, երբեք չի մահանա

Ապրիլի 24-ին ԱԱՄ մի շարք անդամներ նախագահ գեներալ –մայոր  Սամվել Կարապետյանի գլխավորությամբ  ծաղիկներ խոնարհեցին եղեռնի  անմեղ զոհերի հիշատակին:

Ամեն տարի այսօրը  մտովի վերապրում ենք մեր ժողովրդի կրած սարսափն ու անլուր տառապանքները:Կարծես լսվում են բազում անմեղ զոհերի աղեկտուր ձայները:Մարդկության ամոթն է դա, մեր տանջահար ժողովրդի ցավը  և այդ ցավը ուղեկցելու է մեզ,քանի ողջ է մեր ժողովուրդը:Օսմանյան Թուրքիան իրականացրեց ցեղասպանություն ՝ցանկանալով յուրովի լուծել հայկական հարցը:Բայց մեր գոյության կենսատու ծառը դալար շիվեր արձակեց և ժողովուրդն իմ փյունիկի պես վեր հառնեց մոխիրներից ու ապրեց, ապրեց հայրենիքի կարոտով:Այդ կարոտը փոխանցվցեց աշխարհով մեկ սփռված նրա որդիներին, թոռներին ու ծոռներին,որոնք այսօր արդար հատուցում են պահանջում:

Թուրքիային չհաջողվեց կոտրել մեր կամքը,ապրելու ոգին,հայը կարողոցավ մղել իր հերոսամարտերը:Հիշենք Վանը,Սասունը,Մուսալեռը,Սարդարապատը:Մեզ հաջողվեց գոյատևել ու աշխարհին նայել արևաշող հայացքով,իսկ արցախյան հերոսամարտն իրականացրեց համայն հայերի երազանքը:Ստեղծվեց Արցախի հանրապետություն ՝հզոր բանակով, սոցիալ- տնտեսական հաջողություններով, զինանշանով ,դրոշով ու օրհներգով:Ապրիլյան առճակատումն ապացուցեց՝այն  ժողովուրդը,որ չի ուզում մեռնել,երբեք չի մահանա: