Պարգևատրման արարողություն Արցախի ազատամարտիկների միությունում

Արցախյան պատերազմում մենք հաղթեցինք,հաղթանակ,որը դարձավ հայ Ժողովրդի վերջին հարյուրամյակի պատմության կարևորագույն իրադարձությունը:Գաղտնիք չէ, որ մեր հաղթանակի գրավականը մարտիկների անսասան ոգին էր, պատրաստականությունը և այն գաղափարները, հանուն որոնց մաքառել էր ամբողջ ժողովուրդը:Մայիսի 15 –ին Արցախյան գոյապայքարում իրենց կարևորագույն դերն ու ավանդն ունեցած ազատամարտիկները պարգևատրվել են Շուշիի ազատագրման 26-ամյակի կապակցությամբ:Պարգևների հանձնման  հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Արցախի ազատամարտիկների միությունում:Հրապարակվել են  ԼՂՀ նախագահի հրամանագրերը,ԱԱՄ վարչության որոշումը:

Մի շարք ազատամարտիկներ պարգևատրվել  են << Մարտական ծառայություն>>,  <<Շուշիի ազատագրման համար>> և   <<Հայրենյաց պաշտպան>>  մեդալներով:Նախքան պարգևների հանձնումը ԱԱՄ վարչության անդամ Վլադիկ Խաչատրյանը  արժևորեց մայիսյան եռատոնի խորհուրդը,ապա շնորհավորեց ներկաներին: Հայրենիքը  իբրև նվեր ոչ մեկին չի մատուցվում՝ հաղթանակները նվաճվում են կյանքի ու արյան գնով:Ապրրիլյան առճակատումը ցույց տվեց որ միասնության դրոշի ներքո համախմբված ազգն անպարտելի է,- իր խոսքում նշել Է Վլադիկ Խաչատրյանը:

Ազատամարտիկների      խոսքով ՝ այսօր պետության ու հասարակության  ուշադրության  կենտրոնում են մեր գոյապայքարի մասնակից ազատամարտիկները և  դա գնահատելի է ու գովելի:

Սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը վետերանները ձեռք են բերել համառ պայքարում:Ամենամեծ գնահատականը  ազատագրված հայրենիքն է: