Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ

Բերձորի ազատագրումը առանցքային նշանակություն ունեցավ ոչ միայն Արցախի, այլև համայն հայության համար: Փայլուն ռազմագործողության արդյունքում մեր բանակն ազատագրեց հայոց ոստան Բերձորը: Բացվեց կյանքի ճանապարհը, և մեր հայրենիքի երկու հատվածները միավորվեցին: Բազում հայ ընտանիքներ վերադառնալով իրենց նախնիների հողը, շենացնում ու կերտում են հայրենի բնօրրանը՝ անմար պահելով մարտիրոսված հայորդիների հիշատակը:

 Ճշմարիտ է ասված. «Հայը միշտ էլ հերոսագործում է, երբ նրա առաջնորդներին հաջողվում է ընթացքում հավաքական սիրտ ստեղծել»:

Հիրավի՛, յուրաքանչյուր հաղթանակի հիմքում մեր նվիրյալների մաքառումն ու պայքարն է, որն այսօր արիության ու սխրագործության դաս է սերունդների համար:

Գլուխ խոնարհենք Արցախյան գոյապայքարում նահատակված ազատամարտիկների անմահ հիշատակի առաջ:

Հայրենակիցներ, ի սրտե և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ, մաղթում հաջողություններ և նոր երազանքների իրականացում:

Փա՜ռք ու պատիվ Բերձորն ազատագրած քաջորդիներին:

Փա՜ռք հայոց բանակին:

Փա՜ռք միասնական ջանքով երկիրը շենացնող հայ ժողովրդին:

Արցախի ազատամարտիկների միության նախագահ,

գեներալ-մայոր     Ս. Ջ. Կարապետյան