Վերջերս, ՊԲ հրետանային զորամասերից մեկում, հավաքվել էին 82մմ առանձին ականանետային դիվիզիոնի նախկին ազատամարտիկները և այսօրվա երիտասարդ սպայական կազմը՝ նշելու դիվիզիոնի կազմավորման 25-րդ տարեդարձը: Հավաքվել էին խոսելու՝ տարած հաղթանակներից, մեր ձեռքբերումներից, հիշելու՝ ազատության ճանապարհին մարտիրոսվածներին: Միջոցառմանը ներկա էր ԱԱՄ ներկայացուցչությունը՝ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանի գլխավորությամբ: Նա միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի անունից շնորհավորեց ներկաներին, ապա հրապարակեց միության վարչության որոշումը, որի համաձայն 82մմ առանձին ականանետային դիվիզիոնի կազմավորման 25-րդ տարեդարձի և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք ազատամարտիկներ պարգևատրվեցին <<Հայրենյաց պաշտպան>> մեդալներով, պատվոգրերով, հուշանվերներով:
Վերջում միջոցառման մասնակիցներն այցելեցին Եղբայրական գերեզմանոց և ծաղիկներ խոնարհեցին իրենց մարտընկերների հիշատակին: