Արցախի ազատամարտիկների միության հիմնախնդիրներից մեկն էլ Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների առօրյան կազմակերպելն է:Սխալված չենք լինի, եթե ասենք,որ այս ամենը սկսվում է համայնքային միավորումներում գրասենյակներ ունենալուց:Նորագյուղի ազատամարտիկները իրենց հանգիստը կազմակերպելու համար այլևս խնդիրներ չեն ունենա,քանզի համայնքն արդեն ունի գրասենյակ:Համայնքային միավորման նախագահը վստահեցնում է,որ հավաքատեղին կնպաստի ոչ միայն ազատամարտիկների հանգիստը կազմակերպելուն,այլև մատաղ սերնդին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելուն:Հունիսի 12-ին Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը միության կողմից Նորագյուղի գրասենյակին հանձնեց հեռուստացույց , շախմատի , շաշկու և նարդու խաղապարագաներ:Ազատամարտիկները գոհ ու շնորհակալ են Արցախի ազատամարտիկների միության նմանօրինակ վերաբերմունքից:
Արցախյան գոյապայքարում մարտիրոսված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձաններ,խաչքարեր,քարե կոթողներ կառուցելը դարձել է մեր սուրբ պարտքն ու ներկայի հրամայականը:Այն ավելի շատ պետք է մեզ՝ ապրողներիս, քանզի մենք մեր գոյությունը իմաստավորում ենք նրանց իմացյալ մահով:
Մարտունու շրջանի Բերդաշենի համայնքային միավորման նախագահը դիմել էր Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին հուշարձանը նորոգելու համար հատկացնել որոշակի շինանյութեր:Հունիսի 13-ին Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը և Արցախի ազատամարտիկների միության Մարտունու տարածքային միավորման նախագահ Սարո Երեմյանը տեղում ծանոթացել են կատարվող աշխատանքներին:Հուշարձանի վերանորոգման աշխատանքների և շինանյութ ձեռք բերելու համար միության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից հատկացվել է համապատասխան գումար: