Արցախի ազատամարտիկների միությունը շարունակում է նյութական օժանդակություն ցուցաբերել երեկվա գոյապայքարի մասնակիցներին

Հունիսի 13-ին Արցախի ազատամարտիկների միությունը շուրջ  410  ազատամարտիկների ցուցաբերեցեց   23 700 000 դրամ  նյութական օժանդակություն:

Ինչպես եզրակացրեց Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել  Կարապետյանը, ժամանակը պահանջում է, որ այսօր ավելի ու ավելի ուշադիր ու հոգատար լինենք Արցախյան գոյապայքարում հաղթանակ կռած ազատամարտիկների և նրանց ընտանիքների նկատմամբ: Քանզի արցախյան գոյապայքարի մասնակիցների հաղթական ոգին փրկելով ու պահպանելով՝ մենք առաջին հերթին ամրապնդում ենք երկրի ապագան ու գալիք սերունդների հավատը:

Ազատամարտիկների պատասխան խոսքում նշվեց, որ այսօր պետության ու հասարակության ուշադրության կենտրոնում են մեր գոյապայքարի մասնակից ազատամարտիկները և դա գնահատելի է ու ողջունելի: Վետերանները  գոհ են Արցախի ազատամարտիկների միության իրականացրած ծրագրերից, դերակատարությունից: Ազատամարտիկ Հենզել Աբրահամյանը շնորհակալ է Արցախի ազատամարտիկների միությանը, ասում է՝ պատրաստ ենք մեր առջև դրված խնդիրները պատվով կատարել:

Զրուցելով ազատամարտիկների հետ, համոզվում ես, որ հետպատերազմյան հոգսերն ու անցումային շրջանին հատուկ դժվարություններն անգամ  ի զորու չեն կոտրել ազատամարտիկի ոգին, որ այսօր էլ նրանք հավատարիմ են իրենց վեհ կոչմանը՝ հաղթողի իրավունքով միշտ պատրաստ զոհել իրենց կյանքը:

Յուրաքանչյուր այցելու միության գրասենյակից հեռանում էր երախտագիտության զգացումով, համարելով, որ նման վերաբերմունքը վկայություն է մարդասիրության: