Մարտունու տարածքային և համայնքային միավորումների 102 կարիքավոր ազատամարտիկներ Արցախի ազատամարտիկների միության կողմից ստացել են 50 000-ական դրամ նյութական օգնություն

Արցախի ազատամարտիկների միության Մարտունու տարածքային միավորումը իր գործունեության հիմքում ունի մեկ գլխավոր նպատակ՝ գոյապայքարի մասնակիցների ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով նպաստել մեր երկրի հզորացմանն  ու բարգավաճմանը: Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը պարբերաբար այցելում է տարածքային ու համայնքային միավորումներ, տեղում ծանոթանում՝ ազատամարտիկների  խնդիրներին,տարածքային ու համայնքային միավորումների նախագահների անմիջական մասնակցությամբ բացահայտում ՝ սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքներին: Հունիսի 5-ին 102 սոցիալապես անապահով ազատամարտիկներ, ստացան 50 000 ական դրամ նյությական օժանդակություն:

Գնահատանքի, երախտիքի խոսքեր շատ էին հնչում:Ազատամարտիկների հայացքներում կրկին շողում էր հպարտությունը:

Նրանց խոսքերով՝ այստեղ երկուսն էլ կարևոր են՝ և՛  բարոյականը և ՛ նյութականը:

Կառլեն Հակոբյան ազատամարտիկ.

-Գոհ ենք,որ գտնվում ենք ուշադրության կենտրոնում,մեզ չեն մոռանում:Մենք էլ միշտ միասնական ենք :

Սարգիս Բալայան ազատամարտիկ.

-Անգնահատելի է առաքինի ու բարի այն նվիրյալների աշխատանքը ,ովքեր օժտված են մարդկանց հովանավորելու,հենարան լինելու մշտական պատրաստակամությամբ:Ազատամարտիկների կատարածը գնահատվում է:Մենք միայն խաղաղություն ենք ուզում, իսկ եթե պատերազմ լինի , պատրաստ ենք զոհել մեր կյանքը:

-Կամո Հովհաննիսյան ազատամարտիկ.

Շնորհակալ եմ Արցախի ազատամարտիկների միությանը՝ դրամական օգնություն ցուցաբերելու համար:Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք՝ ոչ ոք և ոչինչ չի մոռացվում:

<<Մեր ողջախոհությունը հուշում է,որ այսօր մենք առավելևս պարտավոր ենք լինել միասնական ու համախմբված,որպեսզի կարողանանք  համատեղ ուժերով լուծել  մեր խնդիրները:Մենք պարտավոր ենք մշտական ուշադրության կենտրոնում պահել սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքներին>>,- նշել է Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ- մայոր Սամվել Կարապետյանը, հավելելով, որ ազատամարտիկների ներուժն ու փորձը արդյունավետ կիրառելու դեպքում՝ կնպաստենք մեր պետության հիմքերի ամրապնդմանը: