Ուխտագնացություն դեպի Կատարո վանք

Վերջերս Արցախի ազատամարտիկների միության հովանավորությամբ << Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական թևը  կազմակերպեց ուխտագնացություն դեպի Հադրութի շրջանի Դիզափայտ լեռան գագաթին հիմնված Կատարո վանք:Ուխտագնացությանը մասնակցում էր 86 երիտասարդ ՝ Ստեփանակերտից և ԱՀ  բոլոր շրջաններից:

Այդ օրը մի յուրահատուկ տրամադրություն էր իշխում կազմակերպության գրասենյակում:Հայրենապաշտությամբ, հայրենիքի ամեն մի թուփ ու քարը ճանաչելու ձգտումով հայրենյաց պաշտպանները վաղ առավոտյան ավտոմեքենաներով  ճանապարհվեցին: Ճանապարհի կեսն ուխտագնացության մասնակիցներն անցան ոտքով :Ճանապարհը հաղթահարելը բավականին դժվար էր,սակայն հայրենյաց պաշտպանները միակամության ու կամքի շնորհիվ հասան վերջնակետին:Նման միջոցառումները նպատակ են հետապնդում միջմասնաճյուղային հանդիպումները էլ ավելի սերտացնելու,պատմամշակութային վայրերը ճանաչելու ,ինչու չէ ,նաև  ժամանցը հետաքրքիր կազմակերպելու:

Արցախի ազատամարտիկների  միության <<Հայրենյաց պաշտպան >> երտիտասարդական կազմակերպության նախագահ Անդրանիկ  Գրիգորյանի  հավաստմամբ ՝ հայրենյաց պաշտպանները պարբերաբար կազմակերպում են այցելություններ դեպի Արցախի  պատմամշակութային տարբեր վայրեր:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր արցախցի պետք է ճանաչի և տեղյակ լինի իր հայրենիքի պատմությանը:<<ՈՒխտագնացության նպատակը մեր հայորդիներին մեկ ընդհանուր գաղափարախոսության շուրջ համախմբելն է, քրիստոնյայի կերպարը զորացնելը:ՈՒխտագնացությունը միտված է նաև հայրենասիրական ու հայրենաճանաչման գործին>>,-նշել է Անդրանիկ Գրիգորյանը:

-Վահագն Աղաբեկյան ուխտագնացության մասնակից.

Ես առաջին անգամ եմ բարձրանում Կատարո վանք:Այսպիսի ուխտագնացություններով մենք ավելի ենք մերձենում հայրենի հոգևոր մշակութային արժեքներին ու գաղափարներին:

ՈՒխտագնացությունը կայացավ:Հայրենյաց պաշտպանները վերադարձան հարստացած տպավորություններով, հուզաթրթիռ ապրումներով: