Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ հրաձգության մրցույթը կայացավ

Օգոստոսի 19-ին Արցախի ազատամարիկների միության նախագահ, գեներալ –մայոր  Սամվել Կարապետյանի հանձնարարությամբ  ԱԱՄ կից գործող գումարտակի և ԱԱՄ <<Հայրենյաց պաշտպան>>երիտասարդական թևի ուժերով կազմակերպվեց հրաձգության մրցույթ:

 Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել  են պատվոգրերով,թանկարժեք նվերներով, իսկ ակտիվ մասնակցություն ցուցաբերածները՝շնորհակալագրերով:

Վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Արցախի ազատամարտիկների միության նախագահ  գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին  նման հետաքրքիր միջոցառման համար: