Մեծարգո Արթուր Գագիկի
Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ ու արգասաբեր գործունեություն:
Հավատացած եմ, որ Դուք ոչ միայն շարունակելու եք ֆուտբոլային կյանքի լավագույն ավանդույթները, այլև Ձեր հեղինակավոր միջամտությամբ և նվիրվածությամբ նոր շունչ ու ոգի եք հաղորդելու մեր ժողովրդին այնքան սիրելի սպորտաձևի զարգացմանը:
Համոզված եմ, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր, երկու հանրապետությունների միջև ստեղծված բարձր ֆուտբոլային համագործակցությունը կշարունակվի նաև այսուհետ:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ընտրվելու կապակցությամբ, մաղթում առողջություն, հաջողություն և արդյունավետ գործունեություն:
Թող հաջողությունն ու ձեռքբերումները մշտապես ուղեկցեն Ձեզ:
Արցախի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
Սամվել Ջամիլի Կարապետյան