Հուշ-ցերեկույթ՝ նվիրված ԱՀ <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, ՊԲ Ռազմական բժշկության հիմնադիր Վալերի Երվանդի Մարությանի ծննդյան 75-ամյակին

Նոյեմբերի 3-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վալերի Մարությանի 75-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Վալերի Մարությանի հարազատները, գործընկերներ, հյուրեր: Վալերի Մարությանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Արցախի Ազատամարտիկների Միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը ներկայացրեց <<Հայրենյաց պաշտպան>> թերթի խմբագիր Ռ.Եսայանը: Իրենց հիշողություններով դահլիճի հետ կիսվեցին Վալերի Մարությանի գործընկերներ բժիշկ Ա.Մաղաքելյանը, Է. Աղաբեկյանը, Լ. Աղաբեկյանը, ՊԲ բուժծառայության պետ գնդապետ Հ.Եգորյանը: Իր սրտի խոսքն ասաց նաև Վ. Մարությանի թոռ Մարութ Մարությանը, ով նույնպես ընտրել է պապի մասնագիտությունը: Հնչվեցին նաև ՊԲ Ասպետ համույթի գեղեցիկ կատարումները: Հուշ-ցերեկույթին ցուցադրվեց Վալերի Մարությանի հեղինակությամբ ռազմադաշտային հոսպիտալներում նկարահանված կադրերից ստեղծված <<Ճերմակ ճակատ>> տեսաֆիլմը: