Անդրադարձ կատարվածին

Արցախի ազատամարտիկների միությունը, որ երեկվա պատերազմի մասնակիցներին համախմբող հասարակական կազմակերպությունն է իր ստեղծման առաջին իսկ օրից գործունեության  կարևոր ուղղություններից մեկն է ընտրել նյութապես ու բարոյապես աջակցել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ մարտընկերներին և ընդհանրապես պատերազմն անցած  ու այսօր սոցիալ կենցաղային ծանր վիճակում գտնվող քաղաքացիների ընտանիքներին: Հարկ է նշել, որ միության նախագահին դիմում էին տարբեր հարցերով.առողջության վերականգնման,բնակարանի վերանորոգման և այլն:

Միայն անցած երեք ամիսների ընթացքում Արցախի ազատամարտիկների միության  նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը 238 քաղաքացիների դիմումներին տվել է դրական լուծում՝ հատկացնելով  17մլն. 534 000 դրամ նյութական օգնություն: Բացի դրանից, Մարտունու և Հադրութի  շրջանների տարածքային միավորումների մի շարք պահեստազորի սպաների  բնակարանների նորոգման համար հատկացվել է  շինանյութեր  5մլն. 371 000 դրամ արժողությամբ:Վանք գյուղի Գուրգեն Հայրապետյանի  անվան  ավագ  դպրոցի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված Փառքի սրահի վերանորոգման աշխատանքների համար ցուցաբերվել է դրամական աջակցություն:

Այն որ արցախյան գոյապայքարի նվիրյալների հիշատակը հավերժացնող հուշարձաններ խաչքարեր, քարե կոթողներ կառուցելը բոլորիս պարտքն ու ներկայի հրամայականն է անվիճելի է: Ընթացքի մեջ է  Առաջաձոր գյուղի հուշահամալիրի կառուցման աշխատանքները, որոնց  աջակցել է Արցախի ազատամարտիկների միությունը՝ այդ նպատակով հատկացնելով   2 000 000 դրամ գումար:

Ազատամարտիկների միությունը  մշտապես պատրաստ է աջակցելու արցախյան գոյապայքարի մասնակիցներին ՝ դառանալով նրանց համար ոչ միայն թև ու թիկունք, այլև մեր այսօրվա և վաղվա   լինելության գրավականը: