Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ

Հարգարժան Իգոր Ռուդիկի

Ոստիկանության հարգելի աշխատակիցներ և վետերաններ, ի սրտե ողջունում և շնորհավորում եմ Ձեզ Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ՝ բարձր գնահատելով հասարակության կյանքում ունեցած Ձեր ազգօգուտ գործունեության դերն ու նշանակությունը:

Ակնհայտ է, որ համակարգի աշխատողներից շատերը ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախյան գոյապայքարին, իրենց նվիրվածությամբ իրականություն դարձնելով ժողովրդի համար այնքան բաղձալի հաղթանակը: Նույն նվիրվածությամբ և պատասխանատվությամբ կատարել եք նաև Ձեր առաքելությունը Ապրիլյան պատերազմի օրերին, հաստատելով այն ճշմարտությունը, որ Հայրենիքի անվտանգության ապահովման երաշխիքն ու գրավականը մեր ազգի միասնական պայքարն է: Եվ այսօր վստահորեն կարող ենք ասել, որ ի շնորհիվ ուժային կառույցների միասնական նմանօրինակ գործունեության ապահովվեց մեր Երկրի սահմանների անառիկությունն ու հասարակական կյանքի կայունությունը:

Թերթելով մեր ժողովրդի նորօրյա պատմության էջերը, հպարտություն ենք ապրում՝ տեսնելով սխրանքի և մաքառման այն անմոռաց դասերը, որոնց մեջ իր արժանի և ուրույն ավանդն ունի նաև Արցախի Հանրապետության Ոստիկանությունը:

Հիրավի՛, այսօր էլ Դուք մեծ պատասխանատվությամբ և հաջողությամբ եք իրականացնում Ձեր հանրօգուտ գործունեությունը՝ նպաստելով Հայրենիքի անվտանգության ապահովման և հասարակական կյանքի կայունության ամրապնդմանը:

Ի սրտե և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն Ձեզ և Ձեր ընտանիքներին:

Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ՝ Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին «Հայրենյաց պաշտպան» մեդալով, դրամական պարգևով և արժեքավոր նվերներով:

Արցախի ազատամարտիկների միության  վարչության նախագահ, գեներալ-մայոր

Ս. Ջ. Կարապետյան