Կայացավ <<Արցախի ազատամարտի քաջ մարտիկներ>> միջոցառումը

Դեկտեմբերի 1-ին  Ստեփանակերտի թիվ յոթ դպրոցի նախաձեռնությամբ Մեսրոպ Մաշտոց համալսարանում աշակերտները հանդես եկան  <<Արցախի ազատամարտի քաջ մարտիկներ>> խորագրով  միջոցառմամբ: Դա հայրենասիրական  մի վեհ  դաս էր՝ ազատամարտիկների  մասնակցությամբ: Այն նպատակ ուներ հիշելու և մեծարելու անկախություն և ազատություն կերտած ազատամարտիկներին: Այսօրվա տղաներն ու աղջիկները նրանց արժանի հետնորդներն են, հայրենիքի վաղվա զինվորները: Իսկ բուհ և դպրոց համագործակցությունն ունի տարիների պատմություն: Սա վկայությունն է այն իրողության, որ ազատամարտիկները մշտապես  գտնվում են   պետության և հասարակության  ուշադրության կենտրոնում: Արդեն երկու տարի է, ինչ Արցախի դպրոցներում դասավանդվում է ազգային երգ ու պար:

Միջոցառման ընթացքում ներկաները հմայվեցին աշակերտների կատարած երգերով ու ազգային պարերով: Միջոցառմանը ներկա ազատամարտիկների կարծիքով՝այսպիսի հանդիպումները հնարավորություն են ընձեռնում ևս մի անգամ վերհիշելու և գնահատելու արցախյան ազատամարտի նշանակությունն ու դերը ժողովրդի կյանքում:

Վերջում շնորհակալանքի խոսք ասաց Մեսրոպ Մաշտոց   համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, կարևորելով նման միջոցառումների դերն ու նշանակությունը: Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի անունից ջերմագին շնորհակալություն հայտնեց <<Հայրենյաց պաշտպան>>թերթի խմբագիր Ռոբերտ Եսայանը նշելով, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությանն ու հասարակական կյանքի կայունությանը: