Ավանդույթ դարձած նախաձեռնություն

Ինչպես միշտ, այս անգամ էլ Արցախի  ազատամարտիկների միությունը անակնկալ մատուցեց Արցախյան գոյապայքարի մասնակիցներին:Նախատոնական ծանրոցները անգամ  հասան Հանրապետության ամենածայրամասային գյուղերը ՝ուրախություն ու հրճվանք պատճառելով ազատամարտիկների ընտանիքներին:Ի դեպ ազատամարտիկները ոչ միայն տոնական օրերին,այլև մշտապես գտնվում են Արցախի ազատամարտիկների միության ուշադրության կենտրոնում:

Խաղաղ երկինք և երջանկություն մաղթենք ազատամարտիկների ընտանիքներին, հուսալով,որ,այսուհետ, նրանք իրենց ուժերն ու եռանդը կներդնեն, պետականակերտման և խաղաղության ամրապնդման գործում: