Աֆղանստանի պատերազմի հարգարժան վետերաններ
Այսօր մենք հպարտություն ենք ապրում՝ պատմական հեռվից նայելով Ձեր անցած մարտական ճանապարհին: Դուք կարողացել եք ոչ միայն խիզախել, այլև բարձր պահել հայ զինվորի անունն ու պատիվը:
Իսկ երբ սկսվեց Արցախյան գոյապայքարը, Դուք կամավորականների շարքերում էիք և Ձեր խիզախությամբ ու անհատական նախաձեռնությամբ ոգևորեցիք երիտասարդ մարտիկներին՝ նրանց մեջ արթնացնելով մարտնչող հայի բացառիկ դրսևորումները: Անշուշտ, հարկ է նշել նաև, որ աֆղանական դաժան պատերազմում ձեռք բերած մարտական փորձն ու հմտությունը կարողացաք ներդնել Արցախյան գոյապայքարում, վայելելով ժողովրդի համակրանքն ու սերը:
«Հերոսական են մարդկային այն գործերը միայն, որոնց վրա ժամանակն ու մահը իշխանություն չունեն»: Համոզված եմ, որ Ձեր պատմական առաքելությամբ այսօր էլ շարունակում եք ոգևորել երիտասարդ սերունդներին՝ նրանց մեջ ամրապնդելով խիզախումների համառ ոգին, անկոտրում կամքն ու վճռականությունը:
Հայրենակիցներ, Արցախյան գոյապայքարում հաղթանակներ կռած ազատամարտիկներ, ունկնդրելով ժամանակի պահանջին, այսօր Դուք ոչ միայն կերտում ու շենացնում եք երկիրը, այլև ռազմահայրենասիրական դասերով ամրապնդում եք երիտասարդ սերունդների մարտական ոգին:
Փա՜ռք հաղթանակներ կերտած մեր հերոսներին:
Փա՜ռք հայոց բանակին:
Փա՜ռք հայ ժողովրդին, որ վեհանձնորեն կերտում է իր ապագան:
Արցախի ազատամարտիկների միության, վարչության նախագահ, գեներալ-մայոր
Ս. Ջ. Կարապետյան