Մայիսի 9-ը եռատոն է

Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է։Այս օրը եռատոն է մեզ համար։Հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Ազատատենչ հայը մարտնչելով հայրենիքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, կռվում էր Հայաստանի անկախության, իր ժողովրդի համար։ Մայիսի 9 -ին Արցախի ազատամարտիկների միության անդամները միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի ազատության համար մարտիրոսվածների հիշատակին։ Ազատամարտիկները մեկ անգամ ևս արժևորեցին հաղթանկի գինը։Հիշեցին այն օրերը, որ միասին խիզախել են, ճանաչել երկիրը։