Նա ընտրել է հայրենապաշտության ճանապարհը

Յուրաքանչյուր պատերազմ ծնում է իր հերոսներին,այս առումով  բացառություն չէր նաև արցախյան գոյամարտը: Այդ տարեգրության հերոսները ծնվել ու ապրում են մեր կողքին:Այսօր նրանցից շատերը շենացնում են հայրենի օջախը,ամրապնդում տան սյունների ամրությունը: Մարդն այս ում մասին ուզում եմ պատմել, անցել է պատերազմի կրակների միջով, ապրել հազար ու մի տառապանք,բայց այսօր, ինչպես տարիներ  առաջ մարտընչում էր ռազմադաշտում,շարունակում է նույն ոգով պայքարել  նաև խաղաղ ճակատում:

Արցախյան գոյապայքարի մասնակիցներից է Գրիգորի Միրզոյանը: Նրա կենսագրության մեջ կարևոր տեղ ունի Արցախյան գոյամարտը, որը նշանավորվել է  նաև իր զինակիցների մարտական  սխրագործություններով: Հայորդու մարտական ուղին կոփվել է մարտադաշտում: Մասնակիցը լինելով բազում կարևոր մարտագործողությունների ՝ փրկել է մարդկության արժանապատվությունն ու ոգու դիմագիծը: Քաջորդին բազմիցս է մասնակցել ազատագրական ու պաշտպանական մարտագործողությունների: Նա ընտրել էր հայրենապաշտության ճանապարհը, ճանապարհ, որում և զինվոր էր և հրամանատար, հաղթող բանակի շարքերում անցավ տարբեր ռազմաճակատներով, արեց այն,ինչ որ հնարավոր էր,իսկ երբ արդեն պատերազմ չէր ,նորից ընտրեց իր ճանապարհը և այս անգամ արդեն խաղաղության ճակատում:

Քաջորդին խաղաղ ժամանակներում կարող էր երաժիշտ դառնալ և նրան կծափահարեին գեղեցիկ սրահներում, բայց նա ստիպված էր զենք վերցնել, որպեսզի Արցախում ապրի հայ հացագործը, հնչի հայ խոսքը: Գրիգորին դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: Ուսումն ավարտելուց հետո որպես ուսուցիչ մեկ տարի աշխատել է Լենինավանանում: 1991թ.ստիպված եղավ անցնել նաև պատերազմի դպրոցով:Եվ Գրիգորիի կյանքի ճանապարհը ձգվեց դեպի հայրենի լեռները, հենակետ դարձած կածանները,լեռներով ձգվող խրամատները:

Քաջորդին մասնակցել է մի շարք մարտերի, եղել է ջոկի, դասակի, գումարտակի հրամանատար,պաշտպանական շրջանի հետախուզության պետ:1992թ.Գրիգորին վիրավորվել է,սակայն դեռ չապաքինված՝ նորից նետվել է մարտի: Նա իր ընտրած ճանապարհն անցավ հանգիստ ու անաղմուկ…Անցավ հասունության ոլորաններով և մի օր երբ հասավ իր դիմաց բացված անծայրածիր հորիզոնին,զգաց, որ կյանքն, իր հետաքրքրությամբ հանդերձ, աստիճանաբար  դառնում է ավելի խորհուրդախորհուրդ և հոգսերով հարուստ…Իսկ այդ հոգսերը որքանով զգայուն, այնքանով քաղցր էին:

Ամուսնության բերկրանք,երեխաների ծննդով համեմված հրճվանք…Սա էր հայրենյաց պաշտպանի ճանապարհի շարունակությունը…

Իսկ երբ արդեն պատերազմ չէր նա ընտրեց հայրենապահպանության ճանապարհը:Եվ ինչպես երեկվա մարտադաշտում,այնպես էլ այստեղ նա կարողացավ ինքն իրեն գտնել ու կատարել այն,ինչ հարիր է իր բնավորությանը և արմատններից եկող արյան կանչին…Ասել է թե նա տակավին մնաց մարդկայինի ու բարոյականի անդավաճան կրողն ու դրանք հաստատողը:

Տնտեսագետ մասնագետը միշտ էլ սիրել է հայրենի հողը: Եվ պատահական չէ,որ նա այսօր լինելով երկրորդ կարգի հաշմանդամ, խնամքով  է օգտագործում հողի յուրաքանչյուր թիզը: Քաջորդին իրեն երջանիկ է զգում իր աշխատանքով: Ամեն ինչի հիմքը աշխատանքն է,այսպիսի համոզմունք ունի Գրիգորի Միրզոյանը: Տարիներ առաջ նա արծվի թևերով հսկում էր անմահության սահմանը: Իսկ այսօր իր աշխատասիրությամբ վարակում է ոչ միայն ընտանիքի անդամներին ,այլև  ընկերներին:

Նրա մշակած խաղողի այգին  կարող է հիացնել ոչ միայն առանձին անհատների,այլև բնախույզներին: Նա լավ է տիրապետում նաև գինի պատրաստելու արվեստին: Գրիգորին այօր ԱԱՄ  Մարտակերտի տարածքային միավորման նախագահն է, իր բոլոր պարտականությունները կատարում է բարեխղճորեն: Նա հայրնիքին ցուցաբերած ծառայությունների համար պարգևատրվել  է<<Մարտական խաչ>> երկրորդ  աստիճանի շքանշանով,<<Արիության համար>>,<<Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին>>և <<Հայրենյաց պաշտպան>> մեդալներով: Գրիգորին ունի համեստ երջանկությամբ ապրելու բոլոր որակները:Համեստ, քանի որ  իսկական երջանկությունը հենց չափի մեջ է՝ գեղեցիկ հաստատուն և բովանդակալից…