Արիության դասերը դպրոցում

Ի՞նչ դերակատարություն ունեն արիության դասերը երիտասարդ սերնդի դաստարակության գործում,ո՞րքանով են նրանք նպաստում  մատաղ սերնդի գիտելիքների հարստացմանը, հայրենաճանաչողության գործընթացին:

Այս և  մի քանի այլ հարցերի պատասխաններ իմանալու ակնկալիքով զրուցեցինք Եղիշե Չարենցի անվան N7դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանի հետ: Նա մասնավորապես խոսեց դպրոցում անց կացվող արիության դասերի մասին:

Արիության դասերը շատ կարևոր նշանակություն ունեն դպրոցի կյանքում և ընդհանրապես աշակերտների հայրենասիրական ոգին առավել բարձրացնելու համար: Ավանդույթ է դարձել հատկապես սեպտեմբերի 2-ի նախօրեին գիտելիքի և դպրության օրը առաջին զանգի հետ նշել Արցախի հանրապետության անկախության օրը և առաջին զանգի հնչելուն պես առաջին դասերը նվիրվում են անկախության օրվան: Աշակերտների համար անչափ  տպավրիչ են,երբ դասը վարում են ԿԳՍ նախարարության, ՊԲ և ԱԱՄ ներկայացուցիչները: Հատկանշական է նրանց բերած վառ օրինակները արցախյան շարժումից, 1988թ.մինչև 1991թ.սեպտեմբերի երկուսը, ԼՂՀ հռչակման անցած պատմական փուլերը: Հաաճախ են դասաժամերը վերածվում հետաքրքիր զրույցների, հարց ու պատասխանի ընթացքով: Ամեն տարի հունվարի 28-ին կազմակերպված արիության դասերը, որոնք 9-րդ դասարաններում վարում են ՊԲ և շեֆ զորամասի սպաներ: Նմանատիպ դասերի ժամանակ մեծ տեղ է տրվում բանակաշինության և բանակակերտման մասին զրույցներին: Աշակերտները հետաքրքրությամբ են լսում ու ցանկություն հայտնում ավելի մանրամասն իմանալու հայոց բանակի սկզբնավորման և նրա կատարած մարտական առավել շրջադարձային, բեկումնային գործողությունների մասին: Աշակերտների աչքերում տեսնում ես մեծ հպարտություն, խանդավառություն ոգևորություն և հերոսներին նմանվելու մի խոր ցանկություն: Արիության մի դասը իր մեջ ամբողջացնում է մի ամբողջ պատմություն, որըն իր մեջ ընդգրկում է մի ամբողջ պատմական քառուղի: <<Արիության դասերը>> համարում եմ ռազմահայրենասիրական դաստիարակության բաղկացուցիչ և լրացնող դասերից մեկը: Դրան հաջորդում է մեր փառապանծ մայիսը ՝ հաղթանակների ամիսը:Արցախցիներիս համար մեր առյուծասիրտ տղաների հրաշագործություններով ու սխրագործություններով, վերջապես հաղթանակներով պսակված ամիսը: Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների մեծ պլան ենք մշակում առավել բովանդակալից հայրենասիրական պաթոսով  լեցուն ՝ նշելու մայիսյան եռատոնը:Այս տարի և ընդհանուր դպրոցական մեծ միջոցառում էինք կազմակերպել, որին ներկա էին Շուշիի ազատագրմանը մասնակից ազատամարտիկներ, ԱՀ ՊԲ  սպաներ և Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ: Հայրենական մեծ պատերազմի շարքերը այսօր նոսրանում են: Մենք մեծ պատկառանքով ենք նրանց հրավիրում ու խնդրում, որ իրենց անցած մարտական ուղու մասին պատմեն մատաղ սերնդին: Այս անգամ խոսքը Հայրենական  Մեծ պատերազմի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանինն էր, հուզումնալից ու պատասխանատու պահ ապրեցինք, քանզի արցախյան գոյամարտում ունեցած հաջողությունների համար, մենք պարտական ենք  նաև ավագ սերնդին, որ անցել է Մեծ հայրենականի փառահեղ ճանապարհը: Հենց նրանց օրինակով էին դաստիարակվել խորհրդային դպրոցի աշակերտները: Նրանց համար հերոսական վեհ կերպարներ էին մարշալներ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, գեներալ Խուդյակովը, Նելսոն Ստեփանյանը և հայազգի տասնյակ հազարավոր նվիրյալներ:Այն ժամանակ ոտքի ելան Մեծ հայրենիքը ՝ԽՍՀՄ-ը պաշպանելու, նրա կազմում էին Հայաստանը, ԼՂՀ-ն, թերևս  նաև նրանց շնորհիվ ունենք ազատ, անկախ հայրենիք: Մենք միշտ մեր խոնարհումն ենք բերում Մեծ հայրենական պատերազմում  մարտիրոսված և ընդհանրապես մասնակից վետերաններին: 1992-1994թթ.  գոյամարտում տարած հաղթանակները վառ ապացույցնն են, որ դարավերջի նոր սերունդը չնկրկեց, ընդհակառակը արհամարհելով վախն ու մահը՝ ըմբոստ հոգով մղվեց մարտի, ապացուցելու, որ քաջերից քաջեր են սերվում:Իրենց պապերի պես որպես հայկի մի նոր սերունդ կմխրճվեն ռազմի դաշտ ու կխոցեն թշնամու սիրտը:

Հուզումնալից էին նաև ազատամարտի մասնակիցների հայրենասիրական դասերը 9-րդ դասարաննրում: Ազատամարտի վետերան <<Մարտական Խաչ>> երկրորդ աստիճանի շքաքնշանակիր Մարգարիտա Թառանյանը, վաղուց  է մեր դպրոցի ազատամարտիկ կինն է: Յուրաքանչյուր հանդիպում ավելի է վեհացնում նրա կերպարը, նրա անցած մարտական ուղին: Նրա անձնական օրինակը դառնում է ուսանելի: 9ա դասարանի աշակերտ Էդվարդ Գևորգյանը ուշադիր լսելով նրան, բավարարվեց իր հնչեցրած հարցերի պատասխանով: Հիանալով ու ափսոսալով, որ դասաժամն ավարտվում է ասում է.<<Ես ուզում էի ուսումս շարունակել հայրենիքից դուրս, սակայն Ձեզ լսելուց հետո ես հասկացա, որ իմ հայրենիքը  Արցախն է, պետք է լավ սովորեմ և մնամ իմ հայրենիքում,  իմ հայրենիքի համար ծառայեմ>>:Խոստանում եմ ես կդառնամ ձեր գործի շարունակողը, այսինքն՝ հայրենիքի պաշտպանը: Մտորում ես,կան մասնագիտություններ, որ կողմնորոշվում ես սովորում ես,դառնում ես,բայց կա կոչում,որ պարտավոր ես արժանի լինել. դա հայրենյաց պաշտպանի կոչումն է: Հայրենիքը սուրբ է, և  յուրաքանչյուրս պարտավոր ենք սրբորեն ծառայել նրան, նվիրվածությամբ շենացնել ու կերտել գալիք, լուսավոր ապագան: Այսօր մեր երկիրը հանձին ՊԲ-ի ամուր ձեռքերում է, պարզապես մենք ցանկանում ենք, որ խաղաղությունը թագավորի Արցախ աշխարհում, մեր երկնակամարում  խաղաղության աղավնիները ճախրեն և հայ զինվորը առողջ տուն վերադառնա: 9բ, գ, դ, ե, զ դասարաններում աշակերտները ոչ միայն լսեցին,այլև հետաքրքիր հարցերի տարափով աշխուժություն մտցրին դասի մեջ: Բազմազան էին հարցերը ՝սկսած 92-94թթ. Արցախյան գոյամարտի, ապրիլյան քառօրյա պատերազմի և այսօրվա մարտունակ բանակի մասին: Աշակերտների խոսքը համոզիչ էր: Ոչ թե հարց էր հնչում, այլ վստահություն, որ իրենք գիտեն, որ մեր պաշտպանության բանակը ամենահզորն ու մարտունակն է, իսկ հակառակորդը թող երբեք չփորձի վայրագություն անել կամ սահմանը հատել:Նրանք պատրաստակամություն հայտնեցին, որ վճռական պահին իրենք էլ կմիանան մեր հզոր բանակին և մի լավ դաս կտան մեր հայրենիքի սահմանը հատել փորձող թշնամուն: Ջերմ հանդիպումը ոգևորել էր բոլոր աշակերտներին՝ աղջիկ, թե տղա և կարևորը մեծ հպարտությունն էր  համակել բոլորին.մեր անցած փառավոր հաղթանակների փայլը: Ամուր է դպրոց-բանակ -Արցախի ազատամարտիկների միություն կապը և անչափ հաճելի է, երբ մենք դիմեցինք ԱԱՄ նախագահ գեներալ- մայոր  Սամվել Կարապետյանին Ազատամարտիկների պուրակում հաղթական եռատոնը նշելու սիրով ողջունեց նախաձեռնությունը, իրենց իսկ կողմից ստեղծեցին բոլոր նախապայմանները միջոցառումը առավել տոնական դարձնելու համար: Միջոցառմանը սիրով հրավիրեցինք  ազատամարտիկների, զինվորների դպրոցականների, հասարակության տարբեր թևերի ներկայացուցիչների: Համագործակցությունը շատ սերտ է: Աշակերտների ելույթներն ընդմիջվում էին <<Ասպետ>> համույթի կատարումներով: Ոչ միայն մենք,  այլ   ընդհանրապես, յուրաքանչյուր ոք ուզում է անպայման լինել Ազատամարտիկների այդ հրաշք պուրակում, իրոք, քաղաքի այդ գողտրիկ ու հանգիստ վայրում: Օգտվելով պատեհ առիթից  ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի ազատամարտիկների միությանը՝ հատկապես Արցախի հերոս Սամվել Կարապետյանին, բոլոր նրանց, ովքեր կառուցել են ազատամարտիկների անունը վեհացնող այս շքեղաշուք պուրակը արցախցիներիս նվեր էր: Թո՛ղ, մեր պուրակները լինեն հաղթանակի, խաղաղության և սիրո պուրակներ: