Հայրենիքի նվիրյալը

Դեռևս հնուց էլ երջանիկ է համարվել այն մարդը, ով հայրենիքի ու նրա չարատավորված պատիվը փրկելու համար վիրավորվել է  մարտում, կյանքից ավելի թանկ  համարելով հայրենիքը: Արցախյան  գոյամարտը իր շուրջը համախմբեց բազում նվիրյալ հայորդիների, ովքեր իրենց կյանքի ու արյան գնով նեցուկ կանգնեցին հող հայրենիի փրկությանը: Նրանցից ոմանք արցախյան շարժմանը  որդեգրվեցին  անչափահաս տարիքում, այդ քաջորդիներից մեկն էլ Ալեքսանդր(Սաշկո) Հարությունյանն է: Նրա երակներում եռում է Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Հայկ Նահապետի արյունը:Այլ կերպ դժվար է պատկերացնել մի մարդու դիմագիծ, ով թողել էր դպրոցական նստարանը, դպրոցական համազգեստը, և եկել  իր պատրաստակամությունը հայտնել հայրենիքը փրկելու համար: Ճիշտ է, Ալեքսանդրը դպրոցում  գերազանց գնահատականներով չի փայլել, բայց աչքի է ընկել իր մարդամոտ, բնավորությամբ: Եղել է նախաձեռնող, ընկերասեր, վայելել է շրջապատի սերն ու համակրանքը:Հայորդին աչքաբաց էր:Դեռ վաղ տարիքում  ընդամենը 14 տարեկան հասակում աշխատում էր Ստեփանակերտի էլեկտրոտեխնիկական գործարանում: Երբ սկսվեց պատերազմը, քաջորդին անմիջապես կամավորագրվեց ազատամարտին: Իր առաջին համարձակ քայլերը նա կատարեց Կրկժան կոչվող տեղամասում: Մայրը՝ տիկին Նաիրան, պատմում է.<<Երեք օրով անհետացել էր Ալեքսանդրը, հայրը եկավ, երբ պատմեցի,իսկույն իմացավ, որ  հաստատ գնացել է  ինչ որ մարտագործողության մասնակցելու>>:

-15-16տարեկան պատանի էինք (ես և ընկերս) գնացել էինք Սերգեյ Թովմասյանին խաբել, թե 18 տարեկան ենք, երեքս էլ երկար հասակ ունեինք, նա էլ սիրով ընդունեց մեզ և ասաց մի քիչ սպասեք, շուտով ձեզ որոշ նրբություններ կբացատրեմ: Հայրս եկավ, թե սրանց ինչի եք վերցրել, սրանք անձնագիր չունեն և զոռով մեզ տարավ տուն, – պատմում է արիասիրտ ազատամարտիկը:

-Մի օր Ալեքսանդրը ըմբոստացավ և ասաց, որ ինքը արդեն 16 տարեկան է, և ոչ մեկին չի  պատրաստվում լսել, ու առանց որևէ մեկի համաձայնության՝գնաց,- նշեց տիկին Նաիրան:

Ուրախությանս չափ չկար, երբ ինքնաձիգ տվեցին ինձ ,- պատմում է Ալեքսանդրն  ու բերկրում: Հայրենիքի նվիրյալը մասնակցել է տասնյակ գյուղերի ազատագրման ու պաշտպանության մարտերին, այսօր էլ երեկվա պես հիշում է դեպքերի ընթացքը:

Ցավով հիշում է կորցրած մարտընկերներին: Հիշում է նաև այն ռազմագործողությունների ընթացքը, որտեղ ոչ մի զոհ չեն տվել և դրա համար երջանիկ զգում:

16 տարեկան հասակում երբ նրա հասակակիցները պատսպարվում էին նկուղներում կամ ապահով վայրերում Ալեքսանդրը մասնակցում էր մարտագործողություններին, հարստացնելով հայոց գոյապայքարի պատմության էջերը: Մարտընկերների գնահատմամբ՝ չի եղել որ Ալեքսանդրը հանձնարարություն ստանա ու պատշաճ մակարդակով չկատարի: Ինչպես ինքն  է պատմում՝ երազանքը Շուշիի ռազմագործողություններին մասնակցելն էր:

-Պապս շուշեցի էր, Շուշին ինձ համար մեծ նշանակություն ուներ և երդվել էի վրեժս առնել,- ասում է Ալեքսանդրը:

<<Ցուրտ ու մութ  օրեր շատ ենք տեսել, թրջված  ենք եղել, եղել է դեպք, երբ համատեղել ենք անհամատեղելի սնունդ, բայց միասնությունը, միակամությունը, ազգի շահը պահել է մեզ՝  մենք այդ ամենը չենք զգացել, ամենասովորական ուտելիքն անգամ խրամատում սիրելի է թվացել>>: Մտածել ենք ոչ մի պարագայում  չնահանջել, որը երևի հաջողվել է>>: Հայրենիքի անմնացորդ նվիրյալը միշտ ձգտում էր լինել առաջին գծում: Մասնակցելով ամենատարբեր ազատագրական ու պաշտպանական մարտագործողությունների  չի խնայել ոչինչ՝  ո՛չ առողջություն,  ո՛չ   երիտասարդություն: Նա արհամարհելով վախն ու մահը, անցել է պատերազմի հրե բոցերի միջով կռվել,խիզախել, ճանաչել երկիրը:

Հայրենապաշտությունը գենի հետ է փոխանցվել  և պատահական չէ որ ապրիլայն դիմակայության  օրերին նա  նորից առանց  կանչ ու կոչի կրկին խրամատում էր, զինվորի կողքին…

Սատարելով երկրի սահմանների անառիկությունն ապահովող զինվորներին, իր հրամանատարությամբ գործող միության կից ստորաբաժանման տղաների հետ արեց հնարավոր ու անհնար ամեն բան հայրենիքի համար: Սա է հայրենյաց պաշտպանի վեհ նկարագիրը:

Այսօր էլ լինելով Արցախի ազատամարտիկների միության Ստեփանակերտի տարածքային միավորման խորհրդի նախագահը,   նա պատվով է կատարում իր առջև դրված բոլոր խնդիրները: Գարուն լինի,  ձմեռ ,ամառ թե աշուն  քաջորդին միշտ պատրաստ է լինել զինվորի կողքին:

Տիկնոջ ՝ Սևադայի և երկրու շառավիղների հետ  հայորդին ապրում է հայ օջախին վայել բոլոր ավանդույթներով: Հպարտ է, քանզի պանծալի հաղթանակը ձեռք է բերվել նաև իր շնորհիվ: Ընկերներին, մտերիմներին օգնելու, սատարելու  պատրաստակամություն էլ  դարձել է նրա առօրյայաի անբաժանելի մասը: <<Մարտական Խաչ>>  երկրորդ աստիճանի շքանշանը, <<Շուշիի ազատագրման  համար >> և <<Արիության համար>> մեդալները  նրա կատարածի արժանի գնահատականներն  են: Հայ ազգը  դարեր ի Ալեքսանդրի ու իր նման հնարամիտ երիտասարդների շնորհիվ է ապրել ու  հարատևել: Նրանց օրինակով դաստիարակվում է այսօրվա սերունդը ՝ իմաստավորվում՝ ժամանակաշրջանը: Նա այսօր հպարտ է, քանզի  այս լեռնաստանի խաղաղության ստեղծման ու պահպանման գործում  կարողացել է իր լուման պատվով ներդնել: