Հիշենք և մեծարենք

Հայրենիքը մեծ պատիվ է անում  մեզ իր համար նահատակվելու առիթն ընձեռնելով մեզ: Այո,՛ նրանք այն երջանիկ  սերուդն էին, ում բախտ է վիճակվել տասնամյակներ շաունակ ազերիների գերությունից տնքացող հայոց պատմական Արցախին ազատություն պարգևել,ով հանուն հայրենիքի անկախության սուրբ նահատակ կոչվելու պատիվն ունի, ում անզուգական արարքների շնորհիվ այսօր ունենք կայացած ու հաղթանակած բանակ, ազատ ու անկախ  հայրենիք, հայրենիք, որն իբրև ժառանգություն  չտրվեց մեզ, նրա ամեն մի թիզի համար պահանջվեց իր իսկ զավակների արյունը, այս է մեր կորուստներով  լի պատմությունը, Հայկ Նահապետից մինչև Նժդեհ, Բեկոր  ու Ավո : Հայրենի հողի համար Մխիթարի    ինքնազոհաբերման օրը իր ծննդյան օրից 19 տարի հետո եղավ: Արցախյան պատերազմը շատ հայորդիների կյանք խլեց, խլեց, որ այսօրվա  սերունդը մարդասիրության ու հայրենասիրության չափանիշներ ունենա: Մխիթար Նիգիյանը(Պողոսյան) ծնվել է 1976թվականին Երևանում  մեծացել`տատի ու պապի բարի հայացքների  ներքո: Աշխարհը սիրո մի հեքիաթ էր հայորդու համար: Իր հասակակից ղարաբաղցի բոլոր երեխաների պես Մխիթարն էլ արագ մեծացավ ու հասունացավ. 18 տարեկան էլ չկար, երբ զինվորագրվեց ԼՂՀ պաշտպանության բանակին: Հասցրել էր ընդունվել Ստեփանակերտի պետական համալսարան, շտապում էր ներքին անդիմադրելի մի ուժ մարտադաշտ էր մղում նրան: Սկզբում հակատանկային կայանքի նշանառու էր, բազում անգամ նայել է մահվան աչքերին ,բայց ոչ մի անգամ չի երերացել: Հրամանատարությունը նկատեց քաջորդու ոգու արիությունը, մարտիկի հուսալիությունը,  կենաց և  մահու կռիվներում  ձեք բերած փորձը  և նշանակեց վաշտի հրամանատար  71-րդ գումարտակում, ինչեր ասես, որ չտեսավ ռազմադաշտում Մխիթարը, նրա երազկոտ հոգին կարծրացավ: Ու մասնակցեց  բազում ազատագրական ու պաշտպանական մարտագործողությունների, սխրանքներ  գործեց Աղդամի, Ֆիզուլու, Հորադիզի համար մղված արյունահեղ մարտերում: Նա <<ֆագոտի>> հայտնի նշանառու էր:<<Ֆագոտը>> առաջին հայացքից շատ համեստ, շարքային զենք էր թվում նրան: Բայց երբ առաջին անգամ փորձեց և համոզվեց, որ այն տանկ  է հալեցնում, համոզված բարձրաձայնեց  մենք կհաղթենք: 1992թ.  լինելով    <<ֆագոտի  >> նշանառու, ապա  71մոտոհրաձգային գումարտակում վաշտի հրամանատար, Մխիթարը թշնամու յոթ կատաղի  գրոհ ետ մղեց Ասկերանում, Մարտակերտի շրջանում ֆիզուլիում, Հորադիզում: Նա բազմաթիվ անգամ փրկել է վիրավոր մարտընկերների կյանքը, նայել մահվան աչքերին, առանց վարանելու նորից նետվել պատերազմի հորձանուտ: Քաջորդու վերջին մարտը Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի  մոտ եղավ, մարտում վիրավորվեց ,բայց արիություն ունեցավ անձնական ցավը զսպելու և թշնամու կրակի տակ մարտադաշտից հանելու ավելի ծանր վիրավորված ընկերներից մեկին` Սեյրանին: Հետո իրեն մոռացած օգնության հասավ երկրորդ վիրավոր ընկերոջը  և վիրավորվեց երկրորդ անգամ `մահացու կերպով: Մխիթար Պողոսյանի  կերպարը փորձում ես ամբողջացնել այն մասունքներից, որ նրանից հիշատակ են մնացել և որոնցով մայրը որդու անկյունն է ստեղծել, տանը, ուր հուշերն ասես նյութեղեն են դառնում, պատրանքը ` իրականություն է  թվում, թե Մխիթարը կա ապրում է, մաքառում է և ժամանակավոր բացակայում է տնից, մարտադաշտում է ընկերների հետ…

1994թ. Հայորդին  մարտ- ապրիլ  ամիսներին  իր զինվորական  ծառայությունը  շարունակել է Խոջալուի  ուսումնավարժական  կենտրոնում, ուր ընկերների հետ նորակոչիկներին  սովորեցնում էր Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի ուղղությամբ: Խոջալուում ծառայող իր երեք ընկերների հետ Մխիթարին ուղարկում են Սեյսուլան:Գյուղի պաշտպանության համար  մղված մարտը ծանր էր և կատաղի: Մեր մարտիկները  կասեցնում են թշնամու  առաջին գրոհը: Հակառակորդը  գրոհում է երկրորդ անգամ: Ռազմական գործողությունների ժամանակ Մխիթարը վիրավորվում է, բայց հրաժարվելով առաջին բուժօգնությունից, կրակի տարափի  տակ դուրս է բերում վիրավոր ընկերոջը` Սեյրանին: Նա կրկին օգնության է հասնում  մի ուրիշ վիրավոր մարտիկի, բայց նրան մարտադաշտից հանելիս  խոցվում է երկրորդ անգամ: Մխիթարին հասցնում են զինվորական հոսպիտալ:Բժիշկների մարտիկին կյանքի կոչելու փորձերը ապարդյուն են անցնում: Մխիթարը զոհվում է 1994թ. մայիսի 13-ին:

Լռել է  նրա սիրած կիթառը, որի լարերը կարոտել են  տիրոջ  մատների քնքուշ հպումին, բայց նրա ջահել սրտից դուրս եկած մեղեդիները հավերժորեն ղողանջելու են ծնողների, զինակից ընկերների  հիշողության սարուձորերում: Մրահոն մի աղջիկ գուցե՞ թախծելու է նրա կարոտից: Մխիթարն ինքը մի հրաշալի մեղեդի էր արցախյան գոյապայքարի շառաչուն սիմֆոնիայում: Նա սիրահարված էր կյանքին, դրա համար էլ գնաց անձնազոհության, հենց դա է անմահության խորհուրդը: Իր Հարազատ կրթօջախի 4-րդ ա դասարանն անվանակոչվել է  ի հիշատակ Մխիթար Պողոսյանի, այն աշակերտի, ում դպրոցում սիրել են բոլորը, իսկ անունը  կրող դպրոցի  սաները հպարտությամբ ծաղիկներ դնելով նրա շիրիմին, խոստանում են արժանապատվությամբ կրել նրա հիշատակը  վառ պահելու առաքելությունը:

<<Սիրելի Մխիթար, դու գեղեցիկ  լավ  մարզված առողջ  ու կրթված երիտասարդ էիր  և եթե ապրեիր մեր ժամանակներում կդառնայիր  խաղաղ ժամանակների առաջամարտիկներից մեկը, դրանում չենք կասկածում, բայց սրբության սրբոց  ծննդավայրդ  քո և քեզ նմանների կարիքն էր զգում և դու առանց վարանելու գնացիր ու նահատակվեցիր հանուն հայրենի հողի ու քո զենքով նոր սահման քարտեզագրեցիր, ապացուցեցիր, որ հենց այդ պահին է սկսվում սխրանքը>>: Նրա հիշատակը վառ պահելու համար այսօր հայրենիքի նվիրյալի անունով են կնքել գերդաստանի նորածիններին, ովքեր համոզված ենք իրենց կյանքով նորովի կշարունակեն Մխիթարի հայրենանվեր գործունեությունը, իսկ դասարանը, որ անվանակոչվել է նրա անունով մատաղ  սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության դարբնոց է: Իր կատարած սխրագործությունների համար Մխիթար Նիգիյանը(Պողոսյան) պարգևատրվել է <<Արիության համար>> և <<Մայրական  Երախտագիտություն Արցախի քաջորդիներին>> մեդալներով: Հիշենք և մեծարենք հայրենիքի համար բոլոր մարտիրոսվածներին, քանզի դա է պահանջում ճշմարտությունը: