Ձեր առաքինի վարքն ու հայրենանվեր գործունեությունը ևս մի անգամ վկայում է, որ արտերկրում ապրելով անգամ, Դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում Արցախյան գոյապայքարի մասնակիցների ապրելակերպն ու առօրյա հոգսերը:
Արցախի ազատամարտիկների միության վարչությունը բարձր է գնահատում Ձեր առաքինի վարքն ու գործունեությունը և շնորհակալություն ու երախտագիտություն հայտնում Ձեզ և Վիցիզնոյի հայկական համայնքին՝ Արցախի ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներին ծովափնյա վայրերում հանգստանալու նպատակով օժանդակություն և աջակցություն ցուցաբերելու համար:
Մաղթում եմ Ձեզ և համայնքի մեր հայրենակիցներին առողջություն, հաջողություն և բեղմնավոր գործունեություն: Հուսով եմ, որ այս համագործակցությունը կդառնա ավանդույթ:
Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր
Ս. Ջ. Կարապետյան