Արցախի ազատամարտիկների միության վարչությունը բարձր գնահատելով Ձեր առաքինի վարքն ու հայրենանվեր գործունեությունը, շնորհակալություն ու երախտագիտություն է հայտնում Ձեզ և Անապայի հայկական համայնքին՝ Արցախի ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներին ծովափնյա վայրերում հանգստանալու նպատակով օժանդակություն և հոգացություն ցուցաբերելու համար:
Ապրելով արտերկրում, Դուք շարունակում եք աջակցել ու զորացնել հայրենիքի սահմաններն ու դիրքերը ամրապնդող ազատամարտիկների ոգին: Դրանով Դուք ոչ միայն թեթևացնում եք Արցախյան հաղթանակը կռած ազատամարտիկների հոգսերը, այլև զորացնող լիցք եք հաղորդում նրանց ազատատենչ հոգուն:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ մեր հայրենիքի հզորացման, ի բարօրություն հաղթանակներ կերտող մեր ժողովրդի:
Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր
Ս. Ջ. Կարապետյան