Հադրութի տարածքային միավորման գործունեությունը

Արցախի ազատամարտիկների միության <<Azatamartik>>  կայքէջը պարբերաբար անդրադառնում է արցախյան պատերազմում հերոսաբար հաղթանակած ազատամարտիկի առօրյային, նրա հիմնախնդիրներին և ընդհանրապես փորձում իմանալ,թե ինչպես է այսօր իր ազատ ու անկախ հայրենիքում ապրում երեկվա ազատամարտիկը, մարդ, որ իր ներդրումն է ունեցել նույն այդ հայրենիքի ազատագրման, պետության ու նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող բանակի կերտման ու հզորացման պատասխանատու գործում: Ամեն անգամ հաճելիորեն փաստում ենք.

Արցախի ազատամարտիկների միությունը հավատարիմ  մնալով իր որդեգրած սկզբունքին, շարունակում է սատարել երեկվա գոյապայքարի մասնակիցներին, լուծել նրանց հուզող հարցերը, ըստ արժանվույն գնահատել յուրաքանչյուրի ներդրումը  հայրենիքի պաշտպանության գործում: Այս առաքելությունն իրականացնելու գործում նշանակալից դերակատարություն ունեն միության տարածքային ու համայնքային միավորումները:

Հադրութի տարածքային միավորումն իր գործունեության հիմքում ունի մեկ գլխավոր նպատակ. գոյապայքարի մասնակիցների ներուրժն  արդյունավետ օգտագործելու ճանապարհով նպաստել հայրենի բնօրրանի հզորացմանն ու բարգավաճմանը:Այսօր երբ մենք անդրադառնում ենք մեր միության տարածքային  ու համայնքային միավորումների գործունեությանը համակվում ենք հպարտությամբ: Ինչ՞ու: Որովհետև հայրենիքի համար ճակատագրական պահերին հադրութցի  ազատամարտիկը առանց կանչ ու կոչի իր պատրաստակամությունը հայտնեց կանգնել հայրենիքի պաշտպանության համար այնքան ժամանակ, որքան պահանջում է երկրի անվտանգությունն ու սահմանների անառիկությունը: Նա զինվորի կոողքին էր(և՛ապրիլյան դիմակայության ժամանակ, և՛2014թ օգոստոսին): Եվ միության յուաքանչյուր հանձնարարական նա կատարում է սիրով ու պատասխանատվությամբ:

Տարածքային միավորումը աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումները  կատարում է հավուր պատշաճի: Եռամսյակը մեկ հրավիրվում է տարածքային միավորման խորհրդի նիստ, որտեղ քննարկվում են արցախյան գոյապայքարի մասնանկից ազատամարտիկների դիմումները:Տարածքային միավորման գրասեյակում ազատամարտիկները հաճախակի են հավաքվում: Հավաքվում են խոսելու տարած հաղթանակներից, երկրի անցուդարձից, ձեռքբերումներից և պատմություն դարձաձ մարտական դրվագների մասին:

Գուրգեն Սարգսյան.Արցախյան շարժումը սկսելուն պես մենք բոլորս մեկ մարդու նման կանգնել ենք, որպեսզի հասնենք մեր նպատակին:Ոչ էլեկտրականություն կար, ոչ գազ կար, ոչ լիարժեք սնունդ, բայց մենք հույսով պայքարել ենք, հասել մեր նպատակին և այժմ ապրում ենք մեր հող ու ջրում:

Դավիթ Մուխանյան.Մենք բոլորս էլ կամավոր մեր ընտանիքը, մեր հողը, մեր մեր երկիրն էինք պաշտպանում և ինչ որ մի տեղ այդ հասկացողությունը մեզ պահում էր բարձրության վրա, որ մենք կարողացանք հասնել հաջողության և ունենալ ազատ Արցախ:

Գոհ եք արդյո՞ք ունեցած ձեռքբերումներից, ապրում եք արդյո՞ք, ձեր երազած երկրում, որի համար կյանք են տվել հազարավոր քաջորդիներ:

Գոհ ենք այն առումով, որ ապրում ենք մեր հող ու ջրում, բայց որպես նորաստեղծ պետություն անելիքներ դեռ շատ ունենք: Գոհ ենք Արցախի ազատամարտիկների միությունից: Այսօրվա դրությամբ ինչ հարցով դիմում ենք  օգնում են:Հույս ունենք,որ տարիներ հետո մեր երազանքներն իրականություն կդառնան:

Ամենամեծ դասը պատերազմի իրար ճիշտ հասկանալն էր:Ես սրտանց մաղթում եմ Արցախ աշխարհին խաղաղություն: Այստեղից լավ տեղ չկա:

Եվ կցանկանայի, որ այն միասնությունը որ եղել է պատերազմի տարիներին, լիներ նաև խաղաղ ժամանակներում, որ կարողանանք զարգացում ապրել:Միասնականությունը մեծ դեր ունի:

Յաշա Բաբայան.26 տարի է վիրավոր եմ, բայց եթե պետք լինի, էլի պատրաստ եմ կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում:

-Հպարտ  ենք մեր զինվորներով, ձեռք բերած անկախությամբ, և պատրաստ ենք պայքարել մինչև վերջ:

Ամեն անգամ հանդիպելով այս մարդկանց հետ հաճելիորեն  փաստում ենք, որ հետպատերազմյան երկրին ու անցումային շրջանին հատուկ դժվարություններն անգամ ի զորու չեն նրանց մեջ կոտրել ազատամարտիկի հայրենասեր ոգին,այսօր էլ նրանք հավատարիմ են վետերանի  ու հաղթողի իրենց վեհ կոչմանը, և որ վերադառնալով քաղաքացիական խաղաղ կյանքին միևնույնն է նույնն են մնացել նրանց երազանքներն ու նպատակները և դրանք իրագործելու վճռականությունը:

Այսօր էլ ինչպես 88 –ին մեծ է հավատը հայրենիքի ապագայի ու մեր վերջնահաղթանակի  հանդեպ:

Միասնության ամենակարող ու հաղթական ոգին ևս մնացել է նույնը, դրա վառ ապացույցը Արցախի ազատամարտիկների միությունն է, որը թև ու թիկունք դառնալով, իր շուրջն է համախմբում ազատամարտիկներին: Այսօր էլ նրանք նույն հավատով ու վճռականությամբ շարունակում են իրենց պայքարը հանուն վերջնահաղթանակի. միշտ պատրաստ պատասխանել նրան,ով կփորձի խաթարել հայրենիքի անդորրը: