Նա էլ փրկում էր…

Արցախյան գոյամարտում մեծ է եղել ռազմաբժշկական ծառայության դերը, որի աշխատակիցների անձնուրացության շնորհիվ բազմաթիվ քաջերի կյանք է փրկվել: Կան անհատներ, ում ժողովուրդը գնահատում է ինչ- որ ժամանակահատվածում այդ մարդկանց կատարած նվիրական գործունեության համար և դա օրինաչափ է: Հատկապես եթե անհատն իր կենսագրությունը կերտել է ոչ միայն ազգի համար դժվարին ժամանակներում: Զուխրա Հայրապետյանին կարելի է դասել այդ մարդկանց շարքին: Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից Զուխրան առանց երկմտելու իր տեղը զբաղեցրեց մարտնչող ազատամարտիկների շարքերում: Պատերազմը բացահայտեց նրա ինքնությունը, նրա մարդկային լավագույն հատկանիշները: Նա Արցախի այն համարձակ կանանցից է, ովքեր  պատրաստ  էին հանուն հայրենիքի կատարել հնարավոր ու անհնար ամեն բան: Նրանք վի­րա­վոր­նե­րի միակ հույսն էին թե’ մար­տի դաշ­տում, թե՛ թի­կուն­քում: Երբ թշնա­մին հան­կարծ ճեղ­քում էր պաշտ­պա­նու­թյու­նը, մարմ­նով ծած­կե­լով վի­րա­վոր­նե­րին, նրանք ըն­դու­նում էին մար­տը, հա­վա­սար կռ­վում տղա­մարդ­կանց հետ, հե­րո­սա­նում նրանց հետ համահավասար: Հե­տո վայր էին դնում զեն­քը, կրա­կի գծից հա­նում վի­րա­վոր­նե­րին, հոսպիտալնե­րում, հի­վան­դա­նոց­նե­րում կանգ­նում վի­րա­բույ­ժի կող­քին, շուն­չը պա­հած նաև ա­ղո­թում ա­մեն ա­զա­տա­մար­տի­կի հա­մար:

Զուխրա Հայրապետյանին  մարդիկ  ճանաչում էին դեռևս 1988 թվականից, երբ Արցախի ծովացած ոգևորությունը բոլորին հավաքեց հրապարակում: Նա բուժօգնություն էր ցույց տալիս միտինգավորներին:

Զուխրա Հայրապետյանը ծնվել է  Ստե­փա­նա­կեր­տում, ա­վար­տել Ստեփանակերտի բժշ­կա­կան ու­սում­նա­րա­նը, սի­րում էր իր ընտ­րած մաս­նագի­տու­թյու­նը, և Ստե­փա­նա­կեր­տի շտա­պօգ­նու­թյան կա­յա­նում, որ­տեղ աշ­խա­տում էր ար­դեն 20 տա­րի, նրան գի­տեին որ­պես հմուտ ու աշխատասեր բուժք­րոջ: Թվում էր` խա­ղաղ մաս­նա­գի­տու­թյուն էր ընտ­րել, բայց պա­տե­րազմը  ստի­պեց այլ կերպ նա­յել իր մաս­նա­գի­տու­թյանն ու աշ­խա­տան­քին: 1991թ. նո­յեմ­բե­րից Զուխ­րան ար­դեն կա­մա­վո­րագր­վել էր Ստե­փա­նա­կեր­տի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րի միա­վոր­մա­նը, ո­րը հե­տա­գա­յում վե­րան­վան­վեց Ա­ռա­ջին վաշտ: Հե­րո­սա­կան վաշ­տի զին­վոր­նե­րի նման է, չի սի­րում խո­սել, պատ­մել կատարածի մա­սին:

 <<Պա­տե­րազ­մը միայն տղա­մար­դու տեղ չէ, հայ­րե­նի­քը նաև մերն է, ու կա­նայք ևս պետք է պաշտ­պա­նեն հա­րա­զատ հողն ու տու­նը` ով ինչ­պես կա­րող է: Ես այս­պես էի մտա­ծում, ու այս­տեղ հե­րո­սա­կան ո­չինչ չկա: Իմ զեն­քը դաշ­տա­յին պա­յու­սակն էր, ձգ­տում էի լի­նել ա­մե­նուր, ուր մար­տեր էր մղում մեր վաշ­տը: Ո՛չ, պա­տե­րազ­մը չի կոպ­տաց­նում: Ընդ­հա­կա­ռա­կը, ցա­վը, վիշ­տը, որ քեզ տան­ջում են ա­մեն ան­գամ, երբ գի­տես, որ ծանր վի­րա­վո­րին հնա­րա­վոր չի լի­նի փր­կել, երբ մա­հա­նում է դեռ նոր կյան­քի ար­շա­լույ­սը դի­մա­վո­րած պա­տա­նին, քեզ ա­վե­լի դյու­րազ­գաց են դարձ­նում և ա­վե­լի հաս­տա­տա­կամ, երբ տես­նում ես, որ քո բու­ժած անձը ոտ­քի է կանգ­նում ու կռ­վի դաշտ վե­րա­դառ­նում>>-ա­սում  է երեկվա պատերազմի մասնակիցն ու ժպտում: Նա առաջին անգամ պատերազմին հանդիպեց 1991թվականին Կրկժանում: Հայուհին առանց վարանելու եղել է կռվի թեժ կետերում և շատ ու շատ վիրավորների հանել մարտի դաշտից:Նա ցանկանում էր լինել այնտեղ, ուր իր օգնության կարիքը առավել շատ էր զգացվում, ու այս հավատամքով բուժքույր Զուխրա Հայրապետյանը զինվոր դարձավ:

Մար­տե­րից բո­լոր հի­շո­ղու­թյուն­նե­րը վառ են, իսկ ա­մե­նա­վա­ռը Շու­շիի ա­զա­տագ­րումն է: Մա­յի­սի ա­ռա­ջին օ­րե­րին Զուխ­րան մար­տըն­կեր­նե­րի հետ Սղ­նա­խի ան­տա­ռում էր: Շու­շիի վրա հար­ձա­կու­մը նա­խա­տես­ված էր մա­յի­սի սկզ­բին, սա­կայն անս­պա­սե­լիո­րեն տե­ղա­ցած ա­ռատ ձյու­նը խան­գա­րեց: <<Ես փր­կա­րար­նե­րի հետ Բի­լյա­րի պոս­տում էի,- հի­շում է նա: – Եր­կու վի­րա­վոր­նե­րի բե­րե­ցին մեզ մոտ, անհ­րա­ժեշտ բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լուց հե­տո նրանց հոս­պի­տալ ու­ղար­կե­ցինք, ցա­վոք, նաև մեկ զոհ ու­նե­ցանք: Շու­շին մեր տղա­նե­րին ա­վե­լի վս­տահ ու լա­վա­տես դարձ­րեց: Դա իս­կա­պես մեր ժո­ղով­րի ամ­բողջ պատ­մու­թյան ա­մե­նա­կարևոր նվա­ճում­նե­րից մեկն է: Իսկ մենք մա­յի­սի 10-ին ար­դեն Աս­կե­րա­նում էինք, հե­տո՝ Մար­տա­կեր­տում, Աղ­դա­մում, Ֆի­զու­լիում, Ջեբ­րայի­լում>>:

Շուշիի շրջանի Մալիբեկլու գյուղի համար մղված մարտից հետո,անսպասելի լուր է ստացվում, որ Հացի գյուղի ուղղությամբ թշնամին ճեղքել է պաշտպանական դիրքերը ու շատ վիրավորներ կան: Անհապաղ օգնություն էր պետք վերջիններիս: Եվ առանց պահ անգամ մտածելու՝ բուժքույրը շտապեց այնտեղ: Զենքով մարտնչող զինվորի կողքին նա մնաց ոչ միայն այս մարտում, այլև մինչև պատերազմի ավարտը: Փրկեց հարյուրավոր զինվորերի կյանք:Ռազ­մա­կան բուժք­րոջ հա­մար պա­տե­րազ­մի ա­մե­նա­ծանր հու­շերն, ի­հար­կե, մա­հացության դեպքերն են: Երբ 16-17 տա­րե­կան պա­տա­նի­ներն էին ծանր վի­րա­վոր­վում, ես վի­րա­կա­պում էի նրանց ու լաց լի­նում, այն­պես, որ նրանք չն­կա­տեն իմ ար­ցունք­նե­րը, հա­վա­տաց­նում էի, որ հոս­պի­տա­լում շատ ա­րագ ոտ­քի են կանգ­նե­լու: Ես հպարտ եմ, որ իս­կա­կան հե­րոս­նե­րի կող­քին եմ ե­ղել այդ տա­րի­նե­րին >>: Պատերազմի ամենածանր օրերին անգամ Զուխրան չհուսալաքվեց, հուսահատության պահեր չապրեց, այլ ընդհակառակը՝ իր պահվածքով ոգևորեց զինվորներին: Մեջբերենք մարտական ընկերոջ՝ Առաջին գումարտակի թիկունքի գծով փոխհրամանատար Ա. Դանիելյանի խոսքը.<<Երբ Զուխրան առաջին անգամ եկավ մեր գումարտակ և սկսեց իր ծառայությունը որպես բուժքույր, մտածում էի ՝ ի՞նչ կարող է անել այդ մանկամարդ կինը, այդքան փխրուն ու թույլ: Սակայն մի անգամ զինվորների հետ նրան տեսնելով մարտադաշտում ՝ համոզվեցի, որ նա խիզախ է համառ և ունի կամքի մեծ ուժ: Նա մեր գումարտակի զինվորների գթասիրտ մայրն էր ու ամենհաս քույրը: Երբ մարտադաշտից հանում էր վիրավորին, նրա առաջին բառերն էին, համբերիր սիրելիս, բան չկա հիմա ամեն  ինչ կանեմ և ցավ չես զգա: Բոլոր զինվորները նրա համար հարազատ էին ու նրանց այսպես էր դիմում ՝<<հարազատս>>, <<սիրելիս>>: Ամեն անգամ հիշելով կամ հանդիպելով Զուխրային, մտածում եմ, որ մեր հաղթանակը ձեռք է բերվել նաև այսպիսի փափկասուն կանանց շնորհիվ, այդ նրանք են ոգի, հույս հավատ ներարկել մարտնչողներին>>:

Հրադադարից հետո մինչև 1994 թվականի վերջը Զուխրան մնաց և աշխատեց հարազատ գնդում, իսկ 1994 թ. –ից անցավ նախկին աշխատանքին:

 Ապ­րի­լյան դիմակայության  ժա­մա­նակ Զուրխրան էլի զինվորի կողքին էր: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի հետ ներ­կա­յա­ցավ մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նա­կա­յան և նույն օրն ար­դեն Թա­լի­շում էր: Ամ­բողջ եր­կու ա­միս մնա­ցել է Տո­նա­շե­նում (Եղ­նիկ­նե­րում), նախ­կին մար­տա­կան ըն­կեր­նե­րի հետ իր ներ­կա­յու­թյամբ ա­վե­լի բարձ­րաց­րել զին­վոր­նե­րի ո­գին, օգ­տա­կար ե­ղել նրանց: Նա պարգևատր­վել է <<Շու­շիի ա­զա­տագր­ման հա­մար>>  և <<Մայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն Ար­ցա­խի քա­ջոր­դի­նե­րին>> մեդալներով:
Զուխրա Հայրապետյանն իր կատարածի համար ափսոսանք չի զգում: Ուրախությամբ  ասում է լավ է, որ հայրենիքին կարողացել ենք օգտակար լինել: Ուր էլ գնում է մարտական ընկերներն են, ում հետ  խիզախել են, ազատագրել, տխրել ու բերկրել, ճանաչել երկիրը: