Արցախի ազատամարտիկների միության Մարտակերտի տարածքային միավորման գործունեությունը

Արցախի ազատամարտիկների միությունը լինելով մեր երկրի ամենաբազմաքանակ ու կազմակերպված հասարակական կազմակերպությունը, հուսալիորեն կանգնած է մեր պետության ու նրա անվտանգության երաշխավոր Պաշտպանության բանակի թիկունքին: Միությունը իրականացնում է կանոնադրային այն բոլոր պահանջները, որոնք ուղղված են մեր երկրի պաշտպանական հզորության աճին: Մեծ է Արցախի ազատամարտիկների միության նպատակաուղղված գործունեությունը հասարակության տարբեր ոլորտներում: Միության անդամները միշտ անվարան կատարում են իրենց հայրենասիրական ու քաղաքացիական պարտքը: Մարտակերտի տարածքային միավորման անդամները հավատարիմ են ազատամարտիկի  ու  հաղթողի  իրենց վեհ կոչմանը և որ վերադառնալով քաղաքացիական կյանքին միևնույնն են մնացել նրանց երազանքներն ու նպատակները և դրանք իրագործելու վճռականությունը: Այսօր էլ ինչպես 88 –ին մեծ է հավատը հայրենիքի ապագայի ու մեր վերջնահաղթանակի    հանդեպ: Միասնության ամենակարող ու հաղթական ոգին ևս մնացել է նույնը, դրա վառ ապացույցը Արցախի ազատամարտիկների միությունն է, որը թև ու թիկունք դառնալով, իր շուրջն է համախմբում ազատամարտիկներին:

Հպարտությամբ  ու անթաքույւց հիացմունքով թերթելով մեր նորօրյա պատմության ՝ անձնազոհությամբ, հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ լեցուն փառավոր էջերը ՝ կարելի է միանշանակ փաստել, որ օրհասական պահերին, ճակատագրական է եղել ցանկացած ազատամարտիկի գործունեությունը, որ նույնիսկ մեկ հոգու սխրանքը հաճախ վճռել է ամենաբարդ ու կարևոր դրույթների ելքը:

Արցախի ազատամարտիկների միության անցած ճանապարհը, փորձն ու ներուժը վկայում են, որ այն մեծագույն դերակատարություն ունի մեր երկրում խաղաղության պահպանման գործում, մշտապես կանգնած է զինված ուժերի կողքին ՝ երկրի պաշտպանունակության  ամրապնդման դիրքերում և պատրաստ է ցանկացած պահի իր բոլոր անդամներով վերստին կանգնել իր ազգային արժեքները պաշտպանելու:Այն ոչ միայն բարի ավանդույթներ ունեցող, այլև շարունակաբար ամրացող կազմակերպություն է, և դժվար է գերագնահատել միության դերն ու նշանակությունը ազատամարտիկների սոցիալական խնդիրների բարելավման , զոհվածների ու անհայտ կորածների ընտանիքների աջակցության գործում, ինչպես նաև հանրապետության ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակային իրականացման մեջ, ասում է տարածքային միավորման նախագահ Գրիգորի Միրզոյանը:

Ազատամարտիկները  երկրի հիմնաքարերն են, պետականության սյուները: Մեծ է Արցախի ազատամարտիկների միություն հասարակական կազմակերպության  դերը Արցախի անկախության ձեռք բերման ինչպես նաև ներկայիս Արցախի սոցիալ տնտեսական հասարական, քաղաքական կյանքում:Կան շատ հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են երկրի ու հասարակության առաջընթացին  և նրանցից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը ողջունելի է: Արցախի ազատամարտիկների միության անդամներից յուրաքանչյուրն ունի շնորհակալության արժանի իր անցած մարտական ճանապարհը:

Անհնար է գերագնհատել Արցախի ազատամարտիկների միություն հասարակական կազմակերպության հավաքական ուժի դերակատարությունը և դաստիարակիչ դերը մատաղ սերնդի համար:Այդ ուժն է, որ փոխանցվում է ու պիտի փոխանցվի պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորին:

Այո՛ տարեցտարի ավելի է  մեծանում միության դերն ու նշանակությունը պետականակերտման ու հասարակության զարգացման գործում: Մշտապես ուշադրության կենտրոնում են երեկվա ազատամարտի մասնակցի սոցիալական խնդիրը, առօրյան:Համոզված եմ, որ այսուհետ Արցախի ազատամարտիկների միությունը կմնա մեր պետության ու բանակի հուսալի հենարանը և իր ներուժով ու պատերազմական փորձով կնպաստի մեր երկրի պաշտպանունակության ու անվտանգության  բարձրացմանը:

Զրուցելով ազատամարտիկների հետ համոզվեցի, որ պատերազմի  ծանրությունը կրած մարտակերտցի ազատամարտիկը միշտ պատրաստ է պատշաճ մակարդակով կատարել Ազատամարտիկների միության առաջադրած ցանկացած խնդիր, սա նշանակում է, որ մենք միասնական ուժ ենք, իսկ միասնության դրոշի ներքո համախմբված ազգն անպարտելի է: