Արցախի ազատամարտիկների միությանը կից գործող գումարտակի շնորհավորական ուղերձը ԱԱՄ նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին

Մեծարգո՛ Սամվել Ջամիլի,

Արցախի ազատամարտիկների միությանը կից գործող գումարտակի կազմը ի սրտե շնորհավորում է Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մեծ ավանդ ունենալով Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության կերտման, հայոց բանակի ստեղծման, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման գործում` Դուք այսօր էլ շարունակում եք անձնվիրաբար ծառայել հարազատ ժողովրդի անվտանգության ապահովմանը: Ձեր ողջ կյանքն ու գործունեությունը հայրենի երկրին և ժողովրդին անմնացորդ նվիրումի փայլուն օրինակ են:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին: