Արշավ դեպի Կաչաղակաբերդ

Վերջերս Արցախի ազատամարտիկների միության հովանավորությամբ «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության անդամները կազմակերպեցին արշավ դեպի Կաչաղակաբերդ: Կրկին միասնության դրոշի ներքո համախմբվել էին կազմակերպության  անդամները: Հայրենապաշտությամբ, հայրենիքի ամեն  մի թուփ ու քարը ճանաչելու ձգտումով հայրենյաց պաշտպանները   ճանապարհվեցին: Մինչ Կաչաղակաբերդ  հասնելը կազմակերպության նախագահը  արշավախմբին ծանոթացրեց անվտանգության կանոններին: Նման միջոցառումները նպատակ են հետապնդում միջմասնաճյուղային շփումները էլ ավելի սերտացնելու, ինչու չէ, ժամանցը հետաքրքիր կազմակերպելու: Հայրենյաց պաշտպանների համար բացվել էր մի աննկարագրելի տեսարան: Մենք պետք է միշտ ուժեղ լինենք: Ամեն հայ, առավելևս հայրենյաց պաշտպան, պարտավոր է առաջնորդվել նախորդների ոգով և դատի պետականորեն: Սա հայրենյաց պաշտպանների համոզմունքն է: Կազմակերպության նախագահ Գևորգ Սարգսյանի խոսքով՝ միջոցառմանը ընդգրկվել  են մոտ 50 երիտասարդ: Միջոցառումը մեծ նշանակություն ունի թե՛ թե գաղափարական , թե՛ֆիզիկական առումով:

Երկար ճանապարհ կտրել անցնելուց հետո հայրենյաց պաշտպանները տեղ հասան և նրանց առջև հառնեց բնության գրկում խրոխտ կանգնած Կաչաղակաբերդը: Նման նախաձեռնությունները անչափ ողջունելի են, քանի որ հնարավորություն են տալիս մոտիկից ծանոթանալ մեր պատմամշակութային և հոգևոր արժեքներին, երկիրը ճանաչելուն: Հոգեկան մեծ բավարարվածությամբ ու վառ տպավորություններով Հայրենյաց պաշտպանները բռնեցին տունդարձի ճամփան:

Կրկին հայ երիտասարդը փաստեց, որ ինքը տերն է իր նախապապերից արյան գնով ժառանգած հայրենիքի…