Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհակալագիրը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր պարոն Հովհաննես Վաչեի Թոքմաջյանին

Հարգարժան Հովհաննես Վաչեի

Արցախի ազատամարտիկների միության վարչությունը բարձր գնահատելով Ձեր և Ձեր կրթօջախի առաքինի վարքն ու հայրենանվեր գործունեությունը, շնորհակալություն ու երախտագիտություն է հայտնում Ձեզ՝ ցուցաբերած աջակցության և մարդկային վեհանձն վերաբերմունքի համար:

Հիրավի՛, բարեգործությունն էլ հայրենասիրություն է, ազգանվեր գործ, որ սկզբնավորել են մեր նախնիները և ամրապնդել Արցախյան գոյապայքարի նվիրյալները:

Հարկ է նշել նաև, որ մեծ ու բացառիկ է Ձեր և Ձեր համալսարանի դասախոսների ներդրումը երիտասարդ սերնդի կրթության և հայրենասիրության ոգով դաստիարակության գործում:

Մեր համագործակցությունը կարևոր նշանակություն է ստանում հատկապես այն առումով, որ ինչպես Ձեր, այնպես էլ մեր կողմից մշտապես կարևորվում է երիտասարդ սերնդի դերը հայրենիքի պաշտպանության և երկրի զարգացման կարևորագույն գործում:

Ինչպես մեծն Նժդեհն է ասել՝ հայրենապաշտական դաստիարակությունը մեր փրկության խարիսխն է: Մարդկային այդ առաքելությունների համար պետք է ջահ բարձրացնել մեր հոգիների մեջ, մեր դպրոցներում, մեր ընտանեկան հարկի ներքո…

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ մեր հայրենիքի հզորացման և ի բարօրություն հաղթանակներ կերտող մեր ժողովրդի:

Թող Ձեր հանրօգուտ աշխատանքում հաջողությունը միշտ ուղեկցի Ձեզ:

 

Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր

Ս. Ջ. Կարապետյան