Միշտ՝ զինվորի կողքին

Ռազ­մա­կան բուժ­ծա­ռա­յո­ղի օր­վա առ­թիվ

Որ ռազ­մա­կան բժշ­կու­թյու­նը ռազ­մա­կան գոր­ծի ան­քակ­տե­լի ու կարևո­րա­գույն բաղ­կա­ցու­ցիչն է, կաս­կա­ծից վեր է։ Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում հայ բժիշկ­նե­րը միշտ ե­ղել են զին­վո­րի կող­քին` հա­ճախ մի ձեռ­քին նշ­տար, մյու­սին ` զենք։

Նրանց կա­տա­րա­ծը մեր գո­յա­պայ­քա­րում անգ­նա­հա­տե­լի ու ա­նու­րա­նա­լի է։ Այդ նրանք էին` Հի­պոկ­րա­տի սպա­սա­վոր­նե­րը, որ հայ­րե­նի երկ­րա­մա­սի հա­մար դժ­վար պա­հե­րին կանգ­նե­լով ա­զա­տա­մար­տի­կի կող­քին, կի­սել են ա­ռա­ջին գծի դառ­նու­թյուն­ներն ու փոր­ձու­թյուն­նե­րը, դաշ­տա­յին հոս­պի­տալ­նե­րում կա­տա­րե­լով վի­րա­հա­տու­թյուն­ներ` հա­ճախ անհ­նա­րի­նը դարձ­րել են հնա­րա­վոր։ Նրանք, ի­րենց կոչ­մա­նը հա­վա­տա­րիմ լի­նե­լուց բա­ցի, գի­տակ­ցել են, որ փր­կե­լով վի­րա­վոր զին­վո­րին, ի­րենք փր­կում են Ար­ցախ լեռ­նաշ­խար­հը։ Այս­պես մտա­ծել ու շա­րու­նա­կում են մտա­ծել նաև այ­սօր։
Վեր­ջերս այ­ցե­լե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տալ։ Հոս­պի­տա­լի պետ Զո­րիկ Սա­ղյա­նի խոս­քով` պե­տու­թյան կող­մից ե­րաշ­խա­վոր­ված բու­ժօգ­նու­թյուն են ստա­նում զին­վո­րա­կան հաշ­ման­դամ­նե­րը, այ­սինքն` և՛պա­տե­րազ­մի, և ՛խ­աղաղ պայ­ման­նե­րում զին­ծա­ռա­յու­թյան հետ կապ­ված հաշ­ման­դամ դար­ձած­նե­րը, զին­ծա­ռա­յող­նե­րի և ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րը և ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րը։
Ե­րեկ­վա պա­տե­րազ­մի մաս­նա­կից Լեո­նիդ Սո­ղո­մո­նյա­նին հան­դի­պե­ցինք հի­վան­դա­սե­նյակ­նե­րից մե­կում: 2-րդ կար­գի հաշ­ման­դա­մի հա­մար բու­ժօգ­նու­թյուն ստա­նա­լը ա­ռօ­րյա­յի մաս է դար­ձել։
-Մի շա­բաթ է, որ այս­տեղ պառ­կած եմ և մի շա­բաթ­վա ըն­թաց­քում ար­դեն բժիշկ­նե­րի կող­մից ստա­ցել եմ բժշ­կա­կան մեծ օգ­նու­թյուն։ Զգում եմ, որ իմ ա­ռող­ջա­կան վի­ճա­կը լա­վա­նում է։ Շեն­քա­յին պայ­ման­նե­րը, բու­ժանձ­նա­կազ­մի վե­րա­բեր­մուն­քը լավ են։ Գոհ ենք:
Այս ա­մե­նը վկա­յու­թյունն է այն ի­րո­ղու­թյան, որ ե­րեկ­վա պա­տե­րազ­մի մաս­նա­կի­ցը ե­ղել և շա­րու­նա­կում է մնալ ոչ միայն Արցախի ազատամարտիկների միության, այլև ՊԲ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Վս­տա­հո­րեն կա­րող ենք ա­սել, որ մար­դուն բու­ժում են ոչ միայն դե­ղա­մի­ջոց­նե­րը, այլև ու­շա­դիր վե­րա­բեր­մուն­քը։