Եվս մի ուշագրավ նվիրատվություն

Այսօր Ազատամարտիկների անվան պուրակում տեղի ունեցավ ուշագրավ միջոցառում, որին ներկա էին Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր  Սամվել Կարապետյանը,Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱԱՄ տարածքային միավորման խորհրդի նախագահներ և  քաղաքապետարանի աշխատակիցներ: Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ  ZIL MDK–433362, աղ–ավազ ցանող ավտոմեքենա նվիրվեց Ստեփանակերտի քաղաքապետարանին կից «Սանմաքրում»   ՊՈԱԿ   կազմակերպությանը: Իր հերթին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին հանձնեց շնորհակալագիր Ստեփանակերտի կոմունալ տնտեսության համակարգի զարգացմանն աջակցելու համար:Կարևորվեց նաև  Արցախի ազատամարտիկների միության և Ստեփանակերտի քաղաքապետարանի համագործակցությունը, որը հանրօգուտ նշանակություն կունենա հասարակության համար:

Արցախի ազատամարտիկների միության  գործունեությունը նպատակաուղղված է հայրենի երկրամասի հզորացմանն ու բարգավաճմանը, դրա   վկայությունն է նաև Միության այսօրինակ բարեգործական դրսևորումը: