Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհակալագիրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դավիթ Անտոնյանին

Արցախի ազատամարտիկների միության վարչությունը շնորհակալություն և երախտագիտություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դավիթ Անտոնյանին՝ ԱԱՄ-ին ցուցաբերած աջակցության համար: Ողջունելի է այն իրողությունը, որ Դուք ապրելով հեռվում, համակրանքով եք վերաբերում Արցախի ազատամարտիկների միությանը, փորձում աջակցել Ազատամարտի մասնակիցներին, որոնց ջանքերով և կերտվել է մեր ժողովրդի համար բաղձալի խաղաղությունը: Հիրավի՛, բարեգործությունն էլ հայրենասիրություն է, առաքինի վարք,որ փոխանցվել է մեր նախնիներից և ամրապնդվել ու նորովի կարևորվել Արցախյան ազատամարտի տարիներին:

Դուք շարունակելով մեր նախնյաց առաքինի վարքը, հոգով ու ավյունով ջերմեռանդ աջակիցն եք այն սրբազան գործի, որ ձեռնմուխ են եղել Ազատության ու անկախության նվիրյալները, երկրի սահմանները անառիկ պահող զինվորները: Ճշմարիտ է ասված՝ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում դրանց պակասի պատճառով: Ձեր մեջ խտացված է հայրենասիրությունն ու ազգասիրությունը: Արցախն այսօր սեփական ուժերով ու արժանապատվորեն հարթում է իր ընտրած ուղին և այս ճանապարհին, մենք համոզված ենք, որ մեզ հետ է համայն հայությունը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և բեղմնավոր գործունեություն՝  ի նպաստ մեր հայրենիքի հզորացման, ի բարօրություն հաղթանակներ կերտող մեր ժողովրդի:

Թո՛ղ Ձեզ միշտ ուղեկից լինեն երջանկությունն ու հաջողությունը:

 

Արցախի ազատամարտիկների միության նախագահ  գեներալ մայոր

 Ս. Ջ. Կարապետյան