Արցախում նշվել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոն օրը

Պարգևատրումներ են եղել նաև Արցախի ազատամարտիկների միության կողմից:

Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը  ներկա  էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահը շնորհավորել է ծառայության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի, գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ,  մաղթել նրանց  քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ:

Երկրի ղեկավարը պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել ծառայության ընթացքում բարձր արդյունքներ գրանցած մի խումբ աշխատակիցների, գնդապետի կոչում շնորհել ծառայության մեկ աշխատակցի: Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ Արցախի հանրապետության ազգային անվտանգության մասնագիտական տոն օրվա, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին <<Հայրենյաց պաշտպան>> մեդալներով, արժեքավոր նվերներով: