Միջոցառումներ, որոնք կյանքի կոչվեցին նախատոնական օրերին

Ամանորի նախաշեմին Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ ընդօրինակման արժանի  հերթական միջոցառումների շարքով: Նախատոնական ծանրոցներ(կոնյակ, շամպայն, օղի) ստանալու հրճվանքն ապրեցին ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտի, այլև շրջանների և գյուղերի ազատամարտիկները: Ողջունելի է, որ  վետերանները  մշտապես գտնվում են Արցախի ազատամարտիկների միության ուշադրության կենտրոնում:

Դեկտեմբերի 25 –ին  ԱԱՄ<<Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական կազմակերպության անդամները նվերներով այցելեցին Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ հաստատություն՝ ուրախություն ու հրճվանք պատճառելով հաստատության սաներին: Հենց այս հարազատների գուրգուրանքից զուրկ երեխաներն են ավելի շատ սպասել ինչ որ մեկի այցին, երազել նոր խաղալիքների մասին: Հյուրերին երգ ու ասմունքով ուրախացրին հաստատության փոքրիկ բնակիչները:Նրանց աչքերում ուրախության փայլն էր, իսկ ելութներում` խաղաղության  գովքը: Արցախի ազատամարտիկների միության ընդօրինակման արժանի նաժաձեռնություններին նրանք քաջածանոթ են, իսկ շնորհակալություն ու երախտագիտություն հայտնելու համար  բառեր չէին գտնում: Ամանորի հեքիաթը այստեղ էր: