Հաճելի ձեռնարկում

Արցախի ազատամարտիկների միության կողմից պարբերաբար բարեգործական միջոցառումներ կազմակերպելը դարձել է ավանդական դեկտեմբերի 27-ին հայրենյաց պաշտպան երիտասարդական կազմակերպության անդամներն  այցելեցին Ստեփաանակերտի <<Մոր և մանկան առողջության կենտրոն>> և նվերներ բաժանեցին մայրության բերկրանքն ապրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Մատուցված անակնկալը հաճելի էր և՛ մայրության հրճվանքն ապրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, և ՛բուժանձնակազմի համար:Մայրերն իրենց գոհունակությունն արտահայտեցին ՝ շնորհակալանքի խոսքեր հղելով Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ մայոր Սամվել Կարապետյանին.<<նմանօրինակ վերաբերմունքը հատուկ է միայն ազգի նվիրյալին>>: Հարկ է նշել, որ այս միջոցառումները ավանդույթ լինելուց բացի, ունեն նաև քաջալերելու և ուրախություն պատճառելու  հաճելի հատկություն:

Նույն օրը նախատոնական այցի շրջանակներում <<Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական կազմակերպության անդամները  Ստեփանակերտի <<Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում>> նվերներ բաժանեցին երեխաներին: Տնօրեն Վ. Թադևոսյանը բարձր գնահատելով Արցախի ազատամարտիկների միության աջակցությունը <<Շնորհակալագրով>> հայտնեց իր երախտագիտությունը.<<վերականգնողական կենտրոնի բուժվողների և անձնակազմի անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և Արցախի ազատամարտիկների միության ողջ անձնակազմին՝ պատրաստակամության դրսևորման, կենտրոնի տոնածառի և ամանորյա զարդարանքների նվիրաբերման ու նախատոնական կազմակերպչական գործում համագործակցության համար>>: