Ազատամարտիկները սահմանային դիրքերում

Բարի ա­վան­դույ­թի հա­մա­ձայն` Ամանորին  նվիր­ված հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռում­ներն այս ան­գամ նույն­պես մեկ­նար­կե­ցին հայ­րե­նի­քի սահ­մա­նից։ Գնա­հա­տե­լով մեր երկ­րի անվ­տան­գու­թյունն օր ու գի­շեր ա­նա­ռիկ պա­հող դիր­քա­պահ­նե­րի նվիր­վա­ծու­թյու­նը,   երկ­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն ու հա­սա­րա­կա­կան տար­բեր շր­ջա­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ այ­ցե­լե­ցին դիր­քեր` ի­րենց շնոր­հա­վո­րան­քի խոսքն ու երախտագի­տու­թյու­նը հայտ­նե­լու սահ­մա­նա­պահ­նե­րին։ Արցախի ազատամարտիկների  միության  վարչության անդամներն ու տարածքային միավորման  նախագահները  ե­ղան առաջնագծի  բոլոր ուղ­ղու­թյուն­նե­րում։
Շնոր­հա­վո­րե­լով դիր­քա­պահ­նե­րին վեր­ջին­ներս հե­տաքր­քր­վեցին  սահ­մա­նին տի­րող օ­պե­րա­տիվմար­տա­վարա­կան ի­րադ­րու­թյամբ, ծա­նո­թա­ցան  սո­ցիալկեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րին և զին­ծա­ռա­յող­նե­րին հանձ­նեցին ծան­րոց­ներ: Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միության վարչության   այս նախաձեռնությունը  հա­ճե­լի էր և՛զին­վոր­նե­րի, և՛ հրա­մա­նա­տա­րու­թյան հա­մար։ Դիր­քա­պահ­ներն ի­րենց շնոր­հա­կա­լու­թյունն ու ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նե­ցին միու­թյան նա­խա­գա­հին ու ա­զա­տա­մար­տիկ­նե­րին: Մեզ մնում է միանալ հնչած բոլոր շնորհավորանքներին և  ցանկանալ, որ 2020 թվականը լինի խաղաղության և իղձերի իրականացման տարի: