Արցախի ազատամարտիկների միության վարչության շնորհավորական ուղերձը

Կրկժանի ազատագրման կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, թանկագին ազատամարտիկներ

Մեծ է Կրկժանի ազատագրման պատմական նշանակությունը: Ամիսներ շարունակ այդ թաղամասի բարձունքներից թշնամին կրակի տակ էր պահում  Ստեփանակերտ քաղաքը, կորուստներ պատճառելով մեր հայրենակիցներին: Կրկժանում տեղակայված որջը բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանք է խլել այն չեզոքացնելու  խնդիրը ժամանակի կարևորագույն պահանջն էր:

Կրկժանն ազատագրվեց 1992 թ. հունվարի 20-ին: Դա նոր կազմավորված վաշտերի, ջոկատների ամենամեծ հաջողություններից մեկն էր, որը ձեռք  բերվեց միասնական ուժերի և համառ ջանքերի շնորհիվ: Կրկժանի կրակակետերի ոչնչացումով կասեցվել են այդ ուղղությունից Ստեփանակերտ քաղաքի գնդակոծումները:

Ցավոք սրտի, ունեցանք նաև  անդառնալի կորուստներ:

Գլուխ խոնարհենք Արցախյան գոյապայքարում մարտիրոսված ազատամարտիկների հիշատակի առաջ: Քաջորդիների արյան գնով ազատագրված այս բնօրրանը մեր ոգու ազատության պայծառ նկարագիրն է,որը որպես արիության ու սխրանքի դաս, փոխանցվում է սերունդներին: Մեծն Նժդեհի բնորոշմամբ՝ <<Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողությունը մի ժողովրդի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը>>:

Այսօր Կրկժանի բնակչությունը նոր ուժով ու եռանդով է շենացնում հայրենի բնօրրանը՝ ապավինելով սեփական ուժերին:

Ի սրտե և ջերմորեն շնորհավորելով կրկժանի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ,ցանկանում ենք, որ արիությունն ու հերոսությունը ուղեկցեն սերունդներին:

Փա՜ռք Կրկժանն ազատագրած քաջորդիներին

Փա՜ռք հայոց բանակին:

Փա՜ռք մեր ժողովրդին, որ վստահորեն կերտում է իր ապագան:

Արցախի ազատամարտիկների միության վարչություն