Զինվոր…Ամբողջ կյանքի համար

Մար­տին Ե­սա­յան,-մի քիչ ու­շա­ցած ծա­նո­թա­նում ենք, իսկ ին­քը իր ա­նունազ­գա­նու­նը հն­չեց­նում է մի տե­սակհան­դի­սա­վո­րու­թյամբ։ Հաս­կա­նում եմ, որ ոչ թե ու­զում է տպա­վո­րու­թյուն գոր­ծել, այլմե­ծա­րում է ինքն ի­րեն, և նրա հն­չեց­րած հա­ջորդ միտ­քը իմ ստա­ցած տպա­վո­րու­թյան հաս­տա­տումն էր։
-Դե, Սո­ղո­մո­նյան, ես միշտ տար­բեր­վել եմ շատ-շա­տե­րից։ Թե ֆի­զի­կա­կա­նով, թե…,-լռում է,- ա­պա մտ­քե­րը հա­վա­քում,- նախ­կին ԽՍՀՄ բա­նա­կի շար­քե­րում հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րում էի։ 1988 -1990թթ. ստա­ցել եմ Սև գո­տի։ 1990-ից ե­կել եմ Ղա­րա­բաղ, մեծ դժ­վա­րու­թյամբ հա­սել մեր գյու­ղը` Ղա­զան­չին, որ շր­ջա­պատ­ված էր ա­զե­րա­կան 13 բնա­կա­վայ­րե­րով։ Սկզ­բում չէի հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում։ Ան­դա­մագր­վե­ցի ընդ­հա­տա­կյա գոր­ծող ֆի­դա­յա­կան ջո­կա­տին։ 1990-ի սեպ­տեմ­բե­րին, երբ բեռ­նա­տար մե­քե­նա­յով գնում էի Մար­տա­կերտ, ինձ ձեր­բա­կա­լե­ցին և տա­րան Աղ­դամ։ Այն­տեղ ինձ պա­հե­ցին եր­կու օր։
Մինչ ես մտա­ծում էի, թե էդ ոնց է, որ նրան չեմ ճա­նա­չում, քա­նի որ մաս­նա­գի­տու­թյանս բե­րու­մով շա­տե­րի հետ ծա­նոթ էի, ին­քը շա­րու­նա­կեց.

-Սո­ղո­մո­նյան, եր­կու օր…եր­կու օր­վա մեջ Մար­տին Ե­սա­յա­նը (ինքն իր մա­սին եր­րորդ դեմ­քով է խո­սում) ու­րիշ մարդ դար­ձավ։ Տես­նո՞ւմ ես ձեռ­քիս սպին…թուր­քի կաց­նի հետքն է։ Ճա­կա­տիս սպին դա­նա­կի հետքն է…

Եր­կու օ­րում այդ­քան գա­զա­նու­թյու՞ն,- ա­սում ու վայր­կե­նա­կան զգում եմ հար­ցիս ան­հե­թե­թու­թյու­նը։ Ինքն էլ է զգում, որ ան­հե­թեթ բան ա­սա­ցի, ու ծի­ծա­ղում է՝ բա­րե­հո­գա­բար.

-Մարդ սպա­նե­լու հա­մար մեկ րո­պեն էլ է հե­րիք։

Բայց ինչ­քան հի­շում եմ, 90-ա­կան­նե­րին նրանք դեռ գա­զա­նու­թյուն­ներ չէին ա­նում։

-Ա­նում էին։ Էն էլ ոնց էին ա­նում։ Հատ­կա­պես մեր հան­դեպ ՙա­տամ ու­նեին՚։ Ի­րենք մեկն էին գո­ղա­նում, մենք՝ եր­կու­սը, ի­րենք կրա­կում էին, մեր պա­տաս­խա­նը կրկ­նա­պա­տիկ էր։ Ի­մի­ջիայ­լոց, ե­թե հո­րեղ­բորս, որ Աղ­դա­մում ու­սու­ցիչ էր աշ­խա­տում, ծա­նոթ թուր­քը չլի­ներ, չգի­տեմ, ինձ հետ ինչ կլի­ներ։

Մի խոս­քով, մի բա­րի թուրք քեզ փր­կել է։

.-Հա, հո­րեղ­բայրս Աղ­դա­մում շատ մեծ հար­գանք էր վա­յե­լում, ինձ տա­րան հանձ­նե­ցին, այս­պես կոչ­ված, խոր­հր­դա­յին պա­հա­կա­կե­տի ՙխա­ղա­ղա­րար՚ զին­վոր­նե­րին։ Այն­տե­ղից՝ ու­ղիղ հի­վան­դա­նոց։ Բուժ­վե­ցի։ Երբ դուրս ե­կա, ու­րիշ Մար­տին Ե­սա­յան էի, ար­դեն՝ դա­ժա­նա­ցած։ Ու­րիշ մարդ դար­ձած։ Իմ մեջ, նաև ինձ նման շատ-շա­տե­րի մեջ, պա­տե­րազ­մը սկս­ված էր։ Սկս­ված էր, էն էլ ոնց էր սկս­ված։ Նրանք ինձ հաս­կա­նալ տվե­ցին, որ թուր­քին նե­րել չկա։ Որ երբ թուր­քը, լավ, որ ա­սում ես՝ քիչ թուրք-թուրք կա­սեմ, կա­սեմ` հա­կա­ռա­կորդ… Երբ հա­կա­ռա­կոր­դը գա­լիս է քեզ վրա, գա­լիս է տանդ վրա, չպի­տի խնա­յես, պի­տի սպա­նես։ Դու մար­դաս­պան չես, այդ նա է քեզ այդ­պի­սին դարձ­նում՝ դա­ժան, ան­նե­րող։
Ղա­զան­չիի ջո­կա­տը գոր­ծում էր, ես էլ՝ ջո­կա­տի մեջ։ Մինչև գյու­ղը լքե­լը նրանք փոր­ձել են բռ­նել ինձ, փա­խել եմ, կրա­կե­լով մտել եմ ձո­րը, հա­սել պա­հա­կա­կե­տին, փրկ­վել խոր­հր­դա­յին զին­վոր­նե­րի շնոր­հիվ։ 1992-ի մար­տին ա­զե­րի­նե­րը գյու­ղը գրա­վել են, Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի, Վլա­դի­միր Բա­լա­յա­նի և մեր ջո­կատ­նե­րը, գյուղն ա­զա­տագ­րել են, դա 92-ի ապ­րի­լի վեր­ջին էր։ Հե­տո ես մտա Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի ջո­կա­տը։ Ես նրա դաս­տիա­րա­կու­թյունն եմ ստա­ցել, էն որ մինչև հի­մա ես մնա­ցել եմ նույ­նը, մնա­ցել եմ` Մար­տին Ե­սա­յան։ Ազ­գալ­դյանն ու Վլա­դի­միր Բա­լա­յա­նը մեզ սո­վո­րեց­նում էին…մար­տն­չե­լը, ճիշտ զենք բռ­նե­լը, ճիշտ կռ­վե­լը։ Ազ­գալ­դյա­նի հետ եր­կու­սու­կես ա­միս մնա­ցի, իսկ Վլա­դի­մի­րի ջո­կա­տու՜մ՝ մե­կու­կես տա­րի։ Նրանք մար­դիկ էին, որ ե­րա­զանք ու բարձր գա­ղա­փար­ներ ու­նեին։ Նրանց տված հայ­րե­նա­սի­րու­թյան դա­սը ստա­ցա…ամ­բողջ կյան­քիս հա­մար։ Ես զին­վոր դար­ձա…ամ­բողջ կյան­քիս հա­մար։-Մար­տի­նը միաց­րեց բջ­ջա­յին հե­ռա­խո­սը. տե­սա­ձայ­նագ­րու­թյու­նից վերց­րած հին, պա­տե­րազ­մա­կան կադ­րեր են՝ կենտ­րո­նա­կան դեմ­քե­րը Ազ­գալ­դյանն ու Բա­լա­յա­նը։ -Նա­յիր, Ազ­գալ­դյա­նի կող­քին կանգ­նած զին­վո­րը ես եմ։- Ա­պա նկա­տե­լով իմ թե­րա­հա­վատ հա­յաց­քը, կադ­րե­րը հետ է պտ­տեց­նում, կանգ տա­լիս իր ու Ազ­գալ­դյա­նի կադ­րի վրա։ – Նա­յիր, նա­յիր, ես եմ։ Դե 30 տա­րի ա­ռաջ էր, 22 տա­րե­կան էի, է­լի։ Սո­ղո­մո­նյան, 1992-94թթ. յոթ ան­գամ վի­րա­վոր­վել եմ։ Հաշ­ման­դա­մու­թյան 2-րդ կարգ ու­նեմ։

Պա­տե­րազ­մից հե­տո ին­չո՞վ ես զբաղ­վել։

-Երևա­նում ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­տուկ ստո­րա­բա­ժա­նու­մում հրա­հան­գիչ էի, մեկ տա­րի դա­սա­վան­դել եմ և՜ ձեռ­նա­մարտ, և՜ մար­տա­կան պատ­րաս­տու­թյուն։ Հե­տո Ռու­սաս­տան, այն­տեղ դար­ձել եմ աշ­խար­հի չեմ­պիոն՝ մարտ ա­ռանց կա­նոն­նե­րի սպոր­տաձևով։ Ինձ տվե­ցին ճա­պո­նա­կան թուր (ծա­խել եմ բուժ­ման ծախ­սերս հո­գա­լու հա­մար), հա­մազ­գեստ, որ մինչև հի­մա պա­հում եմ։ 1996-97-ին վե­րա­դար­ձա հայ­րե­նիք։

Մար­տին, դու կար­ծեմ փոր­ձել ես կա­րիե­րա ա­նել կի­նո­յի մեջ։ ՙՃա­կա­տա­գի­րը՚ հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նի հայտ­նի ֆիլ­մե­րից է

-Գոռ Վար­դա­նյա­նը հե­տաքր­քր­վել և ի­մա­ցել է, որ Ղա­րա­բա­ղում կա մե­կը, ով գի­տի ադր­բե­ջա­նե­րեն, թուր­քե­րեն, և պա­տե­րազ­մի թոհ ու բո­հով ան­ցած է, և սպոր­տի վար­պետ է։ Խա­ղա­ցել եմ նրա ՙԸնտ­րու­թյուն՚, ՙՉգր­ված օ­րենք՚, ՙԼո­տո­սի հար­ված՚ ֆիլ­մե­րում, ՙԱն­նա՚ կի­նո­սե­րիա­լում, տե­սա­ֆիլ­մե­րում…

Այդ ա­մե­նից դու ո՞­րը կա­ռանձ­նաց­նեիր։

-ՙՃա­կա­տա­գի­րը՚։ Ի մի­ջայ­լոց, երբ այն ցու­ցադր­վեց Ստե­փա­նա­կեր­տում, շա­տե­րը` չհաս­կա­նա­լով, սկ­սե­ցին վի­րա­վո­րել ինձ։ Մտել էի մի խա­նութ, վա­ճա­ռո­ղու­հին մթերք չտ­վեց՝ ա­սե­լով. ՙԵս թուր­քին պո­մի­դոր չեմ տա՚։ ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Դո­նա­րա Գաբ­րիե­լյա­նը այդ առ­թիվ մամ­լո ա­սու­լիս ա­րեց, ա­սաց՝ ՙՄար­տին, մե­դալ­ներդ կպց­րու դո­շիդ, ա­րի։ Հե­ռուս­տա­ցույ­ցով ցույց կտան՝ վե­րա­բեր­մունք կփոխ­վի՚։

Ի՞նչ պարգևներ ու­նես։

-Ես ա­սեմ` դու գրիր` Մար­տին Ե­սա­յան, ՙԱ­րիու­թյան հա­մար՚, ՙԱնդ­րա­նիկ Օ­զա­նյան՚, ՙՄար­տա­կան ծա­ռա­յու­թյուն՚, ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚, ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն Ար­ցա­խի քա­ջոր­դի­նե­րին՚, ՙՊԲ 20-ա­մյա­կի հու­շա­մե­դալ՚։
Կար­ծում էի ՙՃա­կա­տա­գի­րը՚ կփո­խի իմ ճա­կա­տա­գի­րը, բայց…վրա հա­սավ հիաս­թա­փու­թյու­նը։
Գու­ցե թատ­րոն տե­ղա­փոխ­վեիր։
-Չէ, կի­նոն ինձ մոտ լավ է ստաց­վում։ Հրա­վեր­ներ ստա­ցա, բայց գու­մա­րի, վճար­ման հար­ցե­րում ՙլե­զու՚ չգ­տանք։ Էդ­պես մի նա­յիր ինձ, Մար­տին Ե­սա­յա­նը սո­վո­րա­կան մարդ չէ (նո­րից ան­ցավ եր­րորդ դեմ­քի)։ Մոսկ­վա­յում կի­նո­յի փա­ռա­տո­նում անգ­լե­րեն ե­լույթ ու­նե­ցա։ -Բջ­ջա­յի­նը նո­րից միաց­րեց՝ ՙՃա­կա­տա­գիր՚ ֆիլ­մից դր­վագ­ներ։

Թուրք հրա­մա­նա­տա­րի կեր­պա­րը, որ ե­րե­խա է սպա­նում, ստաց­վել էր։

-Պարգև Սր­բա­զա­նը կան­չեց, խրա­խու­սեց լավ խա­ղի հա­մար։ Մար­տին Ե­սա­յա­նը (նո­րից եր­րորդ դեմ­քով), ան­կախ կյան­քի դժ­վա­րու­թյուն­նե­րից, ա­ռայ­սօր զին­վոր է։ Հա­րա­զատ եղ­բայրս (ՙՄար­տա­կան խաչ՚ ու­նի)։ Զոհ­ված է։ Ծնող­ներս շուտ մա­հա­ցան։ Ե­րեք աղ­ջիկ ու­նեմ, թոռ­ներ ու­նեմ։ 23 տա­րի է ա­նե­րոջս տղա­յի տանն եմ ապ­րում։ Ես գոհ եմ ճա­կա­տագ­րից։ Գոհ եմ, որ այս հո­ղում կամ։ Որ իմ երկ­րի ան­կա­խու­թյան, հաղ­թա­նա­կի ճա­նա­պար­հին իմ ներդ­րումն ու­նեմ։
Մաղ­թում եմ նոր տա­րում՝ նոր գա­ղա­փար­ներ, նոր մո­տե­ցում­ներ։ Երկ­րին՝ տո­կու­նու­թյուն, հզո­րու­թյուն։