Հերքում

Ի պատասխան սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից մարտի 8-ի տոների կապակցությամբ  Արցախի ազատամարտիկների միության անդամ կանանց ցուցաբերվող դրամական օժանդակության մասին շրջանառության մեջ դրված տեղեկատվության, հայտարարում ենք, որ այն մտացածին հերյուրանք է և որևէ առնչություն չունի իրականության հետ:

Ավելին՝ <<Արցախի ազատամարտիկների միության>> վարչությունը հայտարարում է, որ ստեղծված օրվանից ի վեր միությունը միշտ ակնածանքով է վերաբերվել իր շարքերում գտնվող կանանց նկատմամբ՝ վերջիններիս պահելով ամենօրյա ուշադրության ու հոգածության կենտրոնում և ամեն տարի Կանանց միջազգային և Մայրության և գեղեցկության տոն օրերի կապակցությամբ շնորհավորել է ոչ միայն միության կին անդամներին, այլև Արցախի Հանրապետության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Այս տարի նույնպես, ավանդույթի համաձայն, Միության վարչության որոշմամբ, մարտի 8-ի կապակցությամբ <<Արցախի ազատամաիտիկների միության>> բոլոր կին անդամներին հատկացվել է 40.000-ական դրամ ֆինանսական օժանդակություն:

Ասվածին հավելենք նաև, որ բացի կին ազտամարտիկներին մեծարելուց, Միությունը պարբերաբար ամեն տարի Մայիսյան եռատոնի, Անկախության օրվա և Ամանորին ընդառաջ նյութական և բարոյական օժանդակություն է ցուցաբերել ոչ միայն կազմակերպության շուրջ 13 հազար անդամներին, այլև զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին:

Այսքանով հանդերձ <<Արցախի ազատամարտիկների միությունը>> հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և կոչ է անում անհարկի չշահարկել Միության անունն ու արհեստական կերպով չկապել նախընտրական գործընթացների հետ, քանի որ այն ապաքաղաքական կառույց է:

<<Արցախի ազատամարտիկների միություն>>