Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` կանանց միջազգային տոն օրվա կապակցությամբ

Հարգելի կին-զինծառայողներ, մայրեր, քույրեր

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի` կանանց միջազգային տոն օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ կյանքում։

Մեծ է հայ կնոջ դերն ու առաքելությունը կյանքում։ Հայ կինն հաստատեց իր անփոխարինելի դերը Պաշտպանության բանակում: Դարեր շարունակ հայ կինը եղել է ազգային ավանդների սերմանողն ու պահապանը, հայ գրի ու մշակույթի կենարար լույսով սերունդներ դաստիարակող ու կրթող նվիրյալը, ով անմնացորդ նվիրումով ու անխոնջ ավյունով շենացրել և այսօր էլ շարունակում է բարգավաճ պահել ոչ միայն սեփական օջախը, այլև հասարակական կյանքն ու հայրենիքի ապագան։

Հիրավի՛, անգնահատելի է կին-զինծառայողների դերը պաշտպանության բանակում, նրանց ցուցաբերած կամքն ու հմտությունը բացառիկ են և ոգևորիչ, արժանի հիացմունքի։

Ինչպես մեծն Նժդեհն է ասում՝ «Վաղը հաղթելու է նա, ով մինչև այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը»:

Հարգելի կին-զինծառայողներ, մայրեր, քույրեր

Նորից ու նորից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի` կանանց միջազգային տոն օրվա կապակցությամբ։ Թող երջանկությունն ու հաջողությունը միշտ ուղեկցեն Ձեզ։

 

 

Արցախի ազատամարտիկների միության նախագահ  գեներալմայոր

Ս. Ջ. Կարապետյան