Հայտարարություն

Սիրելի հայրենակիցներ.

Արցախի հանրապետությունում մարտի 31-ին և ապրիլի 14-ին անցկացված ընտրությունների արդյունքներով մեր երկիրն ունի համաժողովրդական ճանապարհով ընտրված նոր խորհրդարան և նոր նախագահ: Որպես երեկվա պատերազմի մասնակիցներին միավորող հասարակական կազմակերպություն, Արցախի ազատամարտիկների միությունը շնորհավորում  է օրենքի տառին և ոգուն համահունչ ընտրողների մեծամասնության վստահությանն արժանացած խորհրդարանականներին ու Արցախի հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին և իր աջակցությունը հայտնում համատեղ արարումնրի գնով մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Համոզված ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նախանձախնդիր է լինելու պաշտպանել և կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք բխում են մեր համազգային շահերից և ծառայելու են, ինչպես հայկական երկրորդ պետականության շարունակական զարգացմանն ու հզորացմանը, այնպես էլ աշխարհասփյուռ հայության միասնության ամրապնդմանը:

Արցախի ազատամարտիկների միություն