Արցախի ազատմարտիկների միությունը լինելով մեր երկրում ամենաբազմաքանակ ու կազմակերպված հասարակական կազմակերպությունը հուսալիորեն կանգնած է մեր պետության անվտանգության երաշխավոր պաշտպանության բանակի թիկունքին: Ողջունելի է միության որդեգրած սկզբունքներն ու հանրօգուտ բոլոր ձեռնարկումները: Միության փորձն ու ներուժը վկայում են, որ այն մեծագույն դերակատարություն ունի մեր երկրում խաղաղության ու կայունության պահպանման գործում, իսկ Նվիրատվություն կատարելը կառույցի համար դարձել է բարի ավանդույթ:
Արցախի ազատամարտիկների միությունը այսօր՝ ապրիլի 18-ին, հերթական նվիրատվությունն է կատարել ՊԲ-ին:
Հավատարիմ մնալով մշտապես բանակին սատար ու թիկունք լինելու իր առաքելությանը՝ այս անգամ Արցախի ազատամարտիկների միությունը, վարչության որոշմամբ, պաշտպանության բանակին է փոխանցել պահածոյացված պարենամթերքի մեծ խմբաքանակ՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրային գործընթացներին աջակցելու համար:
Ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանի խոսքով՝ առաջիկայում ևս միությունը հանդես կգա բանակին ուղղված նման և այլ բնույթի նախաձեռնություններով: