Պայքարի առաջամարտիկը դառնում է հաղթանակի խորհրդանիշ. Շուշիի բերդաքաղաք մտած հայկական Տ-72 տանկի ուղին
Մայիսը՝ մեզ հայերիս համար, խորհրդախորհուրդ բազմիմաստ ամիս է: Ամեն տարի մայիսյան եռատոնի նախօրեին մի ներքին հպարտություն է համակում մեզ. արժևորում ենք մեր պանծալի հաղթանակը, միաժամանակ ցավում ենք այն մարդկանց համար, ովքեր գիտակցաբար գնացին մահվանն ընդառաջ ՝ չվայելելով հաղթանակի բերկրանքը: Գնահատելի է յուրաքանչյուր ազատամարտիկի կատարածը: Նրանք մահվան սարսափին դիմակայեցին երկրի հանդեպ ունեցած ամուր հավատով:Շուշիի ազատագրումը հայ ռազմարվեստի պատմության մեջ ունի իր ուրույն տեղը:
Մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական Տ-72 տանկը, այժմ Շուշիի ազատագրման հուշարձանն է։Նա կարծես հիշեցնում է այն բոլոր հերոսական սխրագործությունները, որոնք մնացել են Շուշիի հաղթական պատմության էջերում ու դրոշմվել ՝քաղաքի հիշողությունում։ Ասում են՝ երջանիկ են նրանք,որոնց բախտ է վիճակվել մասնակցել Շուշիի աատագրմանը: Այն էտալոնի պես մի բան էր և ոչ բոլորին էր հաջողվում:
Տ-72 տանկի հաղթական ուղին այսպիսին էր․ 1992 թվականի մայիսի 8-ին Հայոց ազատամարտիկները արդեն Շուշիի մատույցներում էին։ Ժամեր անց պիտի ազատագրեին բերդաքաղաքը․ Շուշին ազատվեց գերությունից։ Ցավոք,այս տանկ-հուշակոթողի անձնակազմն իր կյանքը զոհեց Շուշիի հայեցի գարունների համար։ Անձնակազմից միայն հրաշքով փրկվել է Գագիկ Ավշարյանը:
Փառքով հիշենք անձնակազմի անդամներին՝ հրամանատար Գագիկ Ավշարյան, նշանառու՝ Շահեն Սարգսյան, մեխանիկ-վարորդ Աշոտ Ավանեսյան։
Այս նվիրյալները մայիսի 8-ին դեպի Շուշի տանող ճանապարհի շրջադարձներին ոչնչացրել են հակառակորդի երկու տանկ, որից հետո հակառակորդը թիրախավորել և ռմբակոծել է, տանկը պայթել է։
Մայիսի 8-ին Շահեն Սարգսյանի հարազատները, մտերիմները իրենց լուռ խոնարհումը բերեցին անմահ հերոսի հիշատակին:
Պետությունը կկայանա, երբ հայ մայրը պատրաստ կլինի հայրենիքի փրկության զոհասեղանին դնել իր որդիներին, Նժդեհյան այս տողերով ապրեց ու հերոսացավ Շահեն Սարգսյանը և ասյօր իր ու իր նմանների շնորհիվ է, որ ապրում է հայոց Արցախը: Նրա բարեմասնությունների մասին կարելի է երկար պատմել, բայց նրա ամենամեծ բարեմասնությունն այն է, որ հանուն հայրենիքի չխնայեց իր կյանքը:
Տիկին Ռիման ցավը խեղդելով սրտի մեջ պահեց մեծացրեց իր երեք որդինեին, հասցրեց իրենց նպատակներին, հաղթահարելով բազում դժվարություններ:
Ցավից մռում, մխում է սիրտն ու հոգին, բայց և հպարտ է, որ այս հողը սրբացել է նաև իր սիրելի ամուսնու արյամբ: Հայորդու օրաագիրն սրբությամբ որպես մի մասունք, պահում են որդիները և իրենց տեսածից ու ծանոթ բարեկամների պատմածներից կրկին համոզվում են, որ իրենց հայրիկն աշխարհի ամենալավ ու ամենաբարի հայրիկն է:
Իսկ թոռնիկը՝ Շահենը, ով պապիկին ճանաչում է նկարներից, մարտընկերների հիշողություններից, հաճախ է նայում պապիկի նկարին ու թախծում, բայց և հպարտ է, որ իր պապը հերոս է եղել: Խաչմաչի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Շահեն Սարգսյանի անունով:Դպրոցի բակում Շահեն Սարգսյանի որդիները կանգնեցրել են հոր կիսանդրին: Այն քաջորդու անավարտ կենսագրության շարունակությունն է, որը սերունդներին հուշում է թե ինչպես կարելի է սիրել հայրենիքը: Անավարտ մնաց մի կենսագրություն ևս. փշրվեցին նրա կյանքը սիրելու,կյանքին իմաստ հաղորդելու բոլոր ձգտումները, մինչդեռ ասել է պետք նա վաստակել էր այդ ամենն իրագործելու իրավունքը: Նա փառք չէր փնտրում, պարզապես փնտրում էր ապրելու իրավունք:
Իր կատարած սխրագործությունների համար հայորդին պարգևատրվել է <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանով,<<Շուշիի ազատագրման համար մեդալով>>:
Քաջի ամենագեղեցիկ զարդը ռազմադաշտում ստացած վերքն է , ահա այս տողերով ապրեց ու հերոսացավ Շահեն Սարգսյանը:
Ժամանակն ասես մի օրագիր է, որի էջերը ներծծված են հերոսների արյամբ:Այդ արյունը սուրբ է և սերունդների կյանքը սրբագործելու ուժ ունի:Իր անձնազոհ նվիրումով և գիտակից հայի խոյանքներով նա կռեց հայրենի բնաշխարհի ազատությունն ու անկախությունը, սակայն չտեսավ ազատագրված հայրենիքը, մեծացած որդիններին ու կյանքին ջերմություն հաղորդող թոռնիկներին: Պարզապես փաստեց մի բան. գնաց միանալու անմահներին: Նա կա, ապրում է բոլոր իրեն ճանաչողների սրտերում:
Նրա անունն ու գործը հավերժական արժեքների համաձուլվածք են:
Հիշենք և մեծարենք հայրենիքի համար բոլոր մարտիրոսվածներին, քանզի դա է պահանջում ճշմարտությունը: