ԱԱՄ նախագահ Սամվել Ջամիլի Կարապետյանի ու ղ ե ր ձ ը

Մեծարգո պարոն Հարությունյան.

Թույլ տվեք Արցախի ազատամարտիկների միության և անձամբ իմ անունից՝ շնորհավորել Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հավաստիացնել, որ մեր երկրի համար տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ Արցախի ազատամարտիկների միությունը՝ հանուն Արցախի պետականության ամրապնդման և հզորացման, մշտապես կանգնած է լինելու ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձեվավորված իշխանությունների կողքին: Համոզված ենք, որ ինչպես Ձեր կենսագրության տարբեր հատվածներում, այնպես էլ ընթացիկ բավականին պատասխանատու ժամանակաշրջանում, Դուք պատվով կկատարեք մեր երկրին ու ժողովրդին առաջնորդելու սրբազան առաքելությունը:

Հարգանքներով ՝ Արցախի ազատամարտիկների միության նախագահ,

Արցախի հերոս, գեներալ-մայոր Ս. Ջ. Կարապետյան